ԿԲՈՂՈՔԱՐԿԵՆ


Ինչպես տեղեկացանք ՀՀ ԳԱԱ մեր աղբյուրներից, հայագիտության ոլորտը ներկայացնող մի շարք գիտնականներ պատրաստվում են բողոքարկել ՀՀ Գիտության պետական կոմիտեի վերջերս կայացրած որոշումները գիտական թեմաների ֆինանսավորման մասին: Ըստ այդ որոշումների, շուրջ 30 թեմա ֆինանսավորվել է ֆիզիկայի ասպարեզից, իսկ հայագիտությանը տրված դրամաշնորհներն էլ հիմնականում ուղղվել են պատմությանը` մերժելով գրականության ասպարեզի միակ հայտը: Իսկ այդ հայտը նվիրված էր Գրիգոր Արծրունու ակադեմիական հրատարակությանը: Ըստ ակադեմիական շրջանակների հաստատումների, դրամաշնորհների ճակատագիրը որոշել են ՀՀ ԳԱԱ նախագահն ու ԳՊԿ նախագահը…