ՏԱՍՆՉՈՐՍԱՄՅԱ ՀԱՅՐԻԿԸ


Պերմի երկրամասի 14-ամյա բնակիչը շուտով կդառնա Ռուսաստանի ամենաերիտասարդ հայրիկը: Նրա առաջնեկի մայրն իր քույրն է: Պերմի երկրամասի դպրոցներից մեկի 8-րդ դասարանի աշակերտուհի Նաստյա Բ-ն երկու ամսից մայր կդառնա: Սպասված ու ցանկալի երեխայի հայր կդառնա 7-րդ դասարանցի Միշան, ով Նաստյայի ոչ հարազատ եղբայրն է: Նրանց հարազատ հորաքույրը շատ փոքր հասակում որդեգրել է որբ մնացած երեխաներին, ուստի ապագա ծնողները փաստաթղթերով քույր և եղբայր են: Հորաքույրը մինչև վերջերս չէր հավատում, որ տատիկ կդառնա: Նա համոզված էր, որ երեխաները պարզապես ընկերություն են անում: Բայց ահա մի օր Նաստյան հայտարարել է, որ հղի է: Երեխաները խոստովանել են, որ վաղուց են սկսել իրար սիրել: Հորաքույրը, տեղեկանալով Նաստյայի հղիության մասին, վճռական որոշում է կայացրել. նա պիտի լույս աշխարհ բերի ապագա երեխային, ով տղա է և ում անունն էլ արդեն որոշել են` Վադիմ: Միշան խոստացել է, որ երբ մեծանա, ամուսնանալու է Նաստյայի հետ: Հիմա աղջկան տեղափոխել են հեռակա ուսուցման բաժին, իսկ Միշան սովորում է հանրակրթական դպրոցում: