Կձերբակալե՞ն Նինոյին


Բողոքի մայիսյան գործողությունների նախաշեմին վրաց ընդդիմության ներկայացուցիչները և որոշ ԶԼՄ¬ներ հայտարարել են, որ իշխանությունները կարող են ճաղերի ետևում փակել իրենց ընդդիմադիրների առաջնորդներին: Հավանական կալանյալների շարքում է և «Ժողշարժում. Միացյալ Վրաստան»¬ի առաջնորդ Նինո Բուրջանաձեն, ով արդեն քանիցս Միխեիլ Սահակաշվիլուն սպառնացել է ապստամբությամբ: Գործող վարչակարգի կողմից հնարավոր պատժիչ գործողությունների մասին Georgia Times¬ի թղթակիցը զրուցել է լեյբորիստների գաղափարական քարտուղար Կախա Ձաղանիայի, «Նոր աջեր»¬ի առաջնորդ Մանանա Նաչկեբիայի և «Իմեդի» կուսակցության ղեկավար Իրինա Սարիշվիլիի հետ: - Երբ նախագահ Միխեիլ Սահակշավիլու իշխանությունների վիճակը ծանրանա, նրանք իրենք են ահաբեկչական ակտեր կազմակերպելու, որպեսզի դրանից հետո սկսեն ձերբակալել ընդդիմության ղեկավարներին,¬ հայտարարել է նախկինում մարդու իրավունքների պաշտպան, այժմ` «Վրացական կուսակցության» նախագահ Սոզար Սուբարին` հավելելով, որ Սահակաշվիլու թիմը ենթադրում է, թե այդ կերպ կարող է պահել իր իշխանությունը, բայց ընդհառակը` գործող վարչակարգն ընդամենը մոտեցնում է իր վախճանը: Մայիսի 2¬ին Նինո Բուջանաձեն ներկայացնելու է վրաց նախագահին իշխանությունից վտարելու ծրագիրը: Արդեն իսկ նա ակնարկում է, որ երկրում կարող է հեղափոխություն բռնկվել. ճիշտ այնպես, ինչ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում: Իշխանություններն ասես միանգամայն լրջորեն են ընդունել հանրածանոթ ընդդիմադիրի խոսքերը, և անցյալ շաբաթ որոշ հրատարակություններ տեղեկացրել են, որ իշխող թիմը Բուրջանաձեին ձերբակալելու ծրագիր է մշակում: Դրա հավանական սցենարներից մեկը «ծածուկ ձայնագրությունների օգտագործմամբ ներկայացման բեմադրություն» պայմանական անվանումն է կրում: Այդ տեսագրությունները ներկայացվելու են որպես նրա անօրինական գործունեության ապացույց` Նինո Բուրջանաձեին ու նրա ամուսնուն` Բադրի Բիցաձեին մեղադրելու հեղաշրջում կազմակերպելու մեջ: «Ժողովրդավարական շարժումը» միանգամայն հավանական է համարում այդ տարբերակի զարգացումը: Էքս-խոսնակի զինակիցներն ընդգծել են, որ երկրի իշխանությունները կարող են ցանկացած սադրանքի ու կեղծիքի դիմել, որպեսզի դիմադրեն ընդդիմությանը: Բայց` - Կարելի է ամեն ինչ սպասել, բայց եթե իշխանությունները փորձեն այդ անել, ապա շատ ավելի վատ արդյունք կստանան: «Նոր արջեր»¬ի ղեկավար Մանանա Նաչկեբիան փոքր¬ինչ չափազանցված է համարում այդ շշուկները. - Բայց, եթե իրավիճակը սրվի, և հանրապետությունում գլուխ բարձրացնեն հեղափոխական տրամադրությունները, այդժամ ձերբակալությունները լիովին հավանական են,¬ նշել է նա: Իսկ «Իմեդի»¬ի առաջնորդ Իրինա Սարիշվիլին ենթադրում է, որ իշխանություններն իրենք են ձգտում մինի¬ապստամբություն հրահրել. - Ավանդույթի համաձայն` նրանք դրա համար կարող են օգտագործել այն ընդդիմությանը, որն իրենք են ստեղծել և որին գովազդում են հեռուստատեսությամբ: Կարծում եմ` որպեսզի Սահակաշվիլին մնա իշխանության մեջ` ստանալով վարչապետի պաշտոնը, նա պետք է խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնի, այսել է նա` մանրամասնելով, որ այս պահին նա կարող է խորհրդարան անցկացնել պատկառելի քանակով իշխող կուսակցության անդամների, ովքեր էլ կհաստատեն նրա թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Սարիշվիլին չի բացառում նաև 2007¬ի դեպքերի կրկնությունը. - Ես կարծում եմ, որ դա տեղի կունենա աշնանը: Հնարավոր է` Սահակաշվիլին դրան նախապատրաստվում է ոչ միայն ընտրություններ նշանակելու, այլև երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու համար: