Մելաձեն ու «ՎԻԱ ԳՐԱ»¬ի Ալբինան


Ասում են` երգիչը մտադիր է ամուսնանալ մի շրջան տարակարծությունների կիզակետ դարձած այդ խմբի մեներգչուհու հետ: Ամուսնանալ ասվածը փոքր¬ինչ հարաբերական է. թերևս, ավելի ճիշտ կլինի ասել` Մելաձեն որոշել է այլևս չթաքցնել իր հարաբերություններն Ալբինայի հետ: Այս իրադարձությանն, ասում են` մեծագույն անհամբերությամբ են սպասում «աստղային բամբասերները», ովքեր լավատեղյակ են իբր թե գաղտնի պահվող այդ կապից: Մելաձեն ամուսնալուծվել է կնոջ հետ և չի ուզում առանց ամուսնական «շղթաների» ապրել: Արդեն նախկին դարձած նրա կնոջը բոլորովին չի զարմացրել երգչի այդ ձգտումը: Ճիշտ հակառակը, նա զարմանք է արտահայտել, թե ինչու այդքան ժամանակ զույգը թաքցրել է իր սիրավեպը: Հիմա ավելի հիմնավոր են դարձել այն շշուկները, որ Ալբինան և Վալերի Մելաձեն որդի ունեն: