ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆՈ՞Ր ԹԵԿՆԱԾՈՒ


Ներքաղաքական կուլիսներում շարունակվում են խոսակցություններն այն մասին, որ մայիսին, այնուամենայնիվ, լինելու է վարչապետի փոփոխություն: Ըստ շրջանառվող լուրերի, ամենահավանական թեկնածուների շարքում հիշատակվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի անունը: Իրազեկ անձինք պնդում են, թե Մովսիսյանը համարվում է իշխանության համար ամենաընդունելի և գրեթե չվարկաբեկված անձնավորությունը, ում հետ կառավարության ակտիվ գործունեության հույսեր են կապում: Իհարկե, Գագիկ Ծառուկյանի` ՀՀ նախագահին առընթեր անվտանգության խորհրդի անդամ դառնալու փաստը լուրջ խուճապ է առաջացրել որոշ շրջանակներում, քանզի նրանք հենց ԲՀԿ առաջնորդի նոր նշանակման մեջ են տեսնում «վարչապետական ինտրիգը», սակայն, միաժամանակ, Արմեն Մովսիսյանի անունը չի հանվում շրջանառությունից: