Հայաստանի ազգային արխիվում բացվեց Անդրանիկ Մարգարյանի անձնական փաստաթղթերի ֆոնդը


Հայաստանի ազգային արխիվը համալրվեց եւս մեկ ֆոնդով. պետական պահպանության համար արխիվ է հանձնվել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ անձնական փաստաթղթերի մի մասը: Ինչպես այսօր Ա. Մարգարյանի անձնական փաստաթղթերի ֆոնդի բացման արարողության ժամանակ ասաց արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, փաստաթղթերը 34 արխիվային միավոր են. նախկին վարչապետի ընտանիքն արխիվին է տրամադրել որոշ լուսանկարներ, նրա մասին թերթերում տպագրված հոդվածներ, հեռուստահաղորդումների տեսագրություն, նամակներ, հեռագրեր, դիպլոմը: ՀՀ նախագահի աշխատակազմից եւ կառավարությունից արխիվը ստացել է Ա. Մարգարյանի անձնական գործերը` նրա լրացրած անկետան, ինքնակենսագ րությունը, աշխատանքային գրքույկը, նախագահի որոշումը նրան վարչապետ նշանակելու մասին եւ այլ փաստաթղթեր: Ա. Վիրաբյանը հույս հայտնեց, որ Ա. Մարգարյանի արխիվային ֆոնդը դեռ շատ է հարստանալու: Այս ֆոնդի համարը 1706 է: Այն բաց կլինի բոլորի համար: Ի դեպ, Ա. Վիրաբյանը նշել է, որ, ի տարբերություն խորհրդային տարիների, այժմ արխիվում գաղտնի ֆոնդեր չկան: «Այն, ինչ պահպանվում է արխիվում` փաստաթղթեր, կինոնկարներ, լուսանկարներ, ձայնագրություն ներ, բաց է ուսումնասիրության համար»,-ասել է նա: ԱՐՄԵՆՊՐԵՍ