ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ ԵՐԴՄԱՆԸ


Մեր` Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Կարոտի կանչ» հասարակական-բարեգործական կազմակերպությունը, որի նախագահն եմ արդեն 13 տարի, զբաղվում է զոհված ու սոցիալապես անապահով ազատամարտիկների ընտանիքների տարաբնույթ հոգսերով£ Ընդ որում առողջապահականը առաջնային է համարվում£ Անցել է քսան տարի, բայց Արցախի ազատագրության ու Հայաստանի սահմանների պաշպանության համար մղված մարտերի հետևանքները դեռևս իրենց զգացնել են տալիս` վիրավոր ազատամարտիկները ավելի ու ավելի են բժշկական օգնության կարիք ունենում£ Անհամեմատ անմխիթար է զավակ կամ ամուսին կորցրած կանանց վիճակը` ժամանակը ոչ միայն նրանց վերքը չի ամոքում, հետզհետե խորացնում, նորանոր հիվանդություններ է ի հայտ բերում£ Հասկանալի է, մեր հասարակական կազմակերպության անդամներից շատերը, գրեթե բոլորը, բարձր գներով բուժվելու հնարավորություն չունեն, մենք ամեն կերպ միջնորդում, հնարավորն անում ենք, որ բուժհիմնարկները նրանց ընդառաջեն£ Ցավոք, ոչ միշտ է դա մեզ հաջողվում` հայրենիքի ազատագրության, ազգային պետականության վերականգնման համար որդի, ամուսին կորցրած կանայք հաճախ բուժումը կիսատ թողնում, դժգոհում են, որ առողջապահական հաստատություններում, ոչ այնքան իրենց հիվանդությունների մասին են լսում, որքան գրպաններին են նայում, և ով վճարունակ չի համարվում, անուշադրության է մատնվում£ Ես նույնպես պատերազմում որդի եմ կորցրել, շատ հիվանդանոցներում եմ բուժվել, նույն տխուր հետևությանը ինքս էլ եմ հանգել£ Ահա թե ինչու «Գրացիա» միջազգային վերականգ նողական կենտրոնը, որտեղ թաղային բուժարանի ուղեգրով ապաքինման գնացի, ինձ հաճելիորեն զարմացրեց£ Խոսքը միայն բացառիկ մաքրության ու կարգուկանոնի մասին չէ£ Հարմարավետ հիվանդասենյակում տեղավորվելուս պես կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մնացականյանն անձամբ հրավիրեց ինձ, հանգամանորեն զրուցեց հետս, համապատասխան խորհուրդներ տվեց£ Տնօրենի սրտացավությունն ու հոգատարությունը դիպվածային բնույթ չկրեց£ Նա ամեն օր ժամանակ էր գտնում, մտնում էր ճաշարան, առանձին-առանձին հետաքրքրվում էր հիվանդների ինքնազգացողությամբ, բուժման արդյունավետությամբ, խնդրում էր, որ անկեղծորեն արտահայտենք հատկապես մեր դիտողություններն ու բողոքները£ Իր անձնական օրինակով` մասնագիտական կարողությունների, մարդկային առաքինությունների շնորհիվ պարոն Մնացականյանը կարողացել է հիանալի բուժանձնակազմ ստեղծել£ Իմ ապաքինման հերթական փուլն ավարտվել է, ես տուն եմ վերադարձել, բայց մինչև հիմա էլ երախտագիտությամբ եմ հիշում բժշկուհիներ Մադլեն Պետրոսյանի, Աստղիկ Կարապետյանի, բուժքույրեր Լիլյա Գևորգյանի, Ֆլորա Գրիգորյանի սրտացավությունը, մարդկային ջերմությունը£ Նույնը կարող եմ ասել բուժակ Լուսինեի, մերսող Ռուզանի, շատ-շատերի մասին£ Եվ եթե ավելի անկեղծ լինեմ, պիտի խոստովանեմ, որ այս տողերը գրում եմ ոչ այնքան նրանց իմ երախտիքն արտահայտելու համար£ «Գրացիա» միջազգային վերականգնողական` ինչպես ժողովուրդն է կոչում` «Կարմիր խաչի» կենտրոնում դրա կարիքը չունեն, իրենց պարտականություններն անբասիր կատարել ու կատարում են£ Ես շատ կուզեի, որ մյուս առողջապահական հաստատությունների բուժաշխատողներն էլ հետևեին նրանց օրինակին, ուշադիր ու հոգատար լինեին հատկապես զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ£ Այլ խոսքով` Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնային£ ԱՆԱՀԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ «Կարոտի կանչ» հասարակական կազմակերպության նախագահ