Գլոբան հոռետե՞ս է


Ճանաչված աստղագետ Պավել Գլոբան Ռուսաստանին կանխատեսում է համակարգային ևս մեկ ճգնաժամ: - Դժբախտաբար, Ռուսաստանը դեռ չի հաղթահարել իր վերջին ճգնաժամը: Սակայն դա ոչ միայն ռուսաստանյան, այլ, հավանաբար, համաշխարհային տնտեսական ճգնաժամ կլինի` մեր հարյուրամյակի 2010-ական թվականներին: Մոտավորապես 2012-14-ից մինչև 2018-19 թթ.: Այդ ժամանակահատվածը դրամատիկ շրջան կլինի ողջ աշխարհի մարդկության և համաշխար հային ամբողջ տնտեսության համար,- դեռևս անցյալ տարի դեկտեմբերի 7-ին ասել է նա` «նւՏ ԾՏրՍՉօ»-ով իր ելույթում: Գլոբայի կարծիքով` Ռուսաստանն այդ ճգնաժամը կհաջողի հաղթահարել 2019 թ.` - 2019-2021 թթ. շատ լավ ժամանակներ կլինեն` համակարգային բարեփոխումների համար: ՌԴ նախագահի ընտրություններից բավական առաջ, ի դեպ, Գլոբան ասել էր, որ Պուտինին փոխարինելու է կամ Վիկտոր Զուբկովը կամ Դմիտրի Մեդվեդևը: Եվ, վերստին անդրադառ նալով այս փաստին, France Press գործակալությունը հաղորդել է, որ այս աստղագետի կանխասացություններն իրականանում են 85 %-ով: Իսկ Գլոբան, անդրադառնալով ՌԴ նոր նախագահի առթիվ իր գուշակությանը, նշել է. - Այսպիսի գնահատական կար. Պուտնին պետք է փոխարինի այնպիսի մի մարդ, ով լիովին նրա շարունակությունը կլինի: Եվ նա պետք է լինի բացարձակ դժգույն, ցանկացած խարիզմայից զուրկ և արտաքնապես քիչ ուշագրավ: Իմիջիայլոց` եկողը (2008 թ.-խմբ.) առնետի տարին է,- ավելացրել է նա:- Ես վերլուծություններ եմ կատարել, որ 20-րդ դարում առնետներն իրենց տարում առաջ են քաշվել: