Ո´չ եվրոպական է, ո´չ ռուսական


- Մեկ ամիս առաջ իրադարձություն տեղի ունեցավ, որն արդեն առաջիկայում կարող է փոխել համաշխարհային պարենային համակարգը,- El PΖis հանդեսում համոզմունք է հայտնել Խավիեր Հուսմանը:- Չինաստանի պետխորհուրդը հավանություն է տվել հատիկային մշակությունների աճեցման ծրագրերին, որոնք առաջին անգամ ներքին սպառման մակարդակից ավելի ցածր են:

Չինական կառավարությունը հավաստում է, որ ցանկանում է նախապատվություն տալ բանջարեղենի, մրգերի և մսի արտադրությանը:

Չինաստանն իր տնտեսական ու ֆինանսական հզորությունն օգտագործում է, որպեսզի որոշ երկրների հետ պայմանավորվի` գնել կամ վարձակալել նրանց հողերը և նվազագույն ինքնարժեքով գյուղմթերք արտադրել: 2008 թվականից արդեն տասնյակ պայմանագրեր են կնքվել աֆրիկյան երկրների հետ:

Այս ենթատեքստում ուշարժան է այն տեղեկատվությունը, թե Չինաստանն իբր «գնել» է Ուկրաինայի տարածքի 5 %-ը` գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար:

Ի դեպ, անցյալ տարի դեկտեմբերին Ուկրաինայի այն ժամանակվա ագրարային քաղաքականության նախարար Պրիսյաժնյակը հերքել էր չինական լրատվամիջոցների տարածած այդ հաղորդագրությունը: Սակայն շատերը հակված են հավատալ «Առանց ծուխ կրակ չի լինում» ժողովրդական իմաստնությանը: