ԿԻՊՐՈՍԻ ՃԳՆԱԺԱՄՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ


 

- Կիպրական ֆինանսական ճգնաժամը հետաքրքիր, նույնիսկ զավեշտալի ճգնաժամ է ստացվում, քանի որ կիպրական իշխանությունը ճգնաժամի դեմ ըստ էության պայքարում է այսպես ասած ուրիշի, իսկ ավելի կոնկրետ` բանկային խնայողությունների հաշվին: Իսկ այդ խնայողությունների հարցում կարծես թե բավական մեծ շահագրգռություն ունի Ռուսաստանը, որովհետև դրանց երևի թե մեծ մասը Ռուսաստանի պետական և մասնավոր ընկերությունների փողերն են, որոնք թվում է, թե խաղաղությամբ հանգրվանել էին կիպրական օֆշորում:

Ահա այսպես են շատ վերլուծաբաններ անդրադառնում Կիպրոսում ստեղծված վիճակին: Պատահական չէ, որ կիպրական ֆինանսական ճգնաժամին հատկապես անդրադառ նում են ռուսական իշխանություններն ու լրատվամիջոցները: Հասկանալի է, որ այնտեղ ֆինանսական շուկայի ծանրության կենտրոններից մեկը Ռուսաստանն է, ուստի հենց վերջերս նրանց իշխանավորները Ռուսաստանում բանակցություններ էին վարում:

Վարչապետ Մեդվեդևի կտրուկ պահվածքն ու փոխզիջումների հանդեպ ժխտողականությունը հուշեցին, որ ռուսական իշխանությունները չեն կամենում այնպիսի քայլեր կատարել, որոնք կարող են վնաս հասցնել սեփական երկրի ֆինանսներին: Կիպրոսի իշխանությունը ճգնաժամի դեմ պայքարում աննախադեպ քայլի դիմեց` հարկել բանկային խնայողություն ները, որոնք 100 հազար եվրոյից ավելի են: 100 հազար և ավելի չափի փողը կհարկվի 30 տոկոս: Հենց այս հանգամանքն էլ անհանգստացրեց Ռուսաստանին և հատկապես ռուս միլիոնատերերին, ովքեր Կիպրոսում հսկայական ֆինանսական միջոցներ ունեն և այս երկիրն օգտագործում են որպես օֆշոր:

Պարզվում է, որ Կիպրոսում ստեղծված վիճակից պակաս անհանգստացած չեն նաև որոշակի թվով հայ չինովնիկներ և օլիգարխներ, ովքեր ևս կիպրական բանկերում փողեր ունեն, մի շարք ընկերություններ, որոնք գրանցված են այստեղ, ներդրումներ են կատարում հայաստանյան տնտեսության մեջ` այսպես օֆշորային փողերի համար բացելով կանաչ ճանապարհ... Հայաստանյան մի շարք չինովնիկներ հենց Կիպրոսում են ստեղծել իրենց ընկերությունները, գրանցել ուրիշների անուններով և այսպես իրենց համար ապահովել «հանգստութ յուն», քանի որ մեզանում ընդունված չէ զբաղվել օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների ֆինանսների ծագումնաբանության ուսումնասիրությունը: