ՀՅԴ-Ն ԸՆԴԴԵՄ Մ. ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ՞


 

Դաշնակցությունն իր նախընտրական ծրագրի հրապարակման օրը տարածած հռչակագրում անուղղակիորեն հայտարարել է, որ Հայաստանում տուրիզմի զարգացման գործին ուղղակիորեն խոչընդոտում է հայտնի օլիգարխ Մ. Բաղդասարովը: ՀՅԴ-ն խոստացել է, որ մայիսի 6-ին ցանկալի քվեները ստանալուց հետո ինքը հնարավորն անելու է, որպեսզի մեր երկրում զբոսաշրջությունը զարգանա:

Թերևս գնահատականը հստակ է, հասցեատերը` նույնպես: Իհարկե, մինչ այդ էլ է շատերի կողմից նշվել, որ օդանավի տոմսերի գինը մեզանում աստղաբաշխական է, իսկ միակ ավիափոխադրողը տարբեր առիթներով խոստացել է գներն իջեցնել, բայց ոչինչ չի արել: Իսկ այս օրերին (թերևս անորակ սպասարկման հաշվին) «Արմավիան» ընդամենը 2 տոկոս զեղչ է հայտարարել: Իհարկե, դժվար չէ հաշվել, թե տվյալ դեպքում որքան աննշան գումարի մասին է խոսքը:

Այսուհանդերձ, եթե ՀՅԴ-ն (և ոչ միայն) իսկապես ձգտում են զբոսաշրջության ծառայությունների գները նվազեցնել, ու ասվածը սոսկ նախընտրական քարոզչության շրջանակում չէ, ապա օլիգարխի ծրագրերի վրա ներազդելու իրական միջոցներ առաջիկայում կարող են գտնվել: