ԻՐԱՐ ԽԱՆԳԱՐԵԼՈՒ ԵՆ


 

Միակ մարքսիստն արդեն այնպես է կենտրոնացել Տավուշի մարզի 41-րդ ընտրատարածքում իր քարոզարշավի վրա, որ համամասնական ընտրակարգով այդպես էլ չհասցրեց նաև հարազատ կուսակցությանն առաջադրել: Նա բավական տհաճությամբ է ընդունել հանգամանքը, որ Տավուշում ՀԱԿ-ը նույնպես թեկնածու է առաջադրել:

Դիլիջանի, Իջևանի և Շամշադինի տարածաշրջանն ընդգրկող ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Սպարտակ Հարությունյանը նույնպես Շամշադինից է, և Դավիթ Հակոբյանը հակված է կարծել, որ վերջինս ընտրություններում հենց իրեն տրվելիք ձայներից է տանելու: Մարքսիստը թեև անձամբ Ս. Հարությունյանի դեմ ոչինչ չունի, բայց քարոզարշավի ընթացքում նախատեսում է անխնա կերպով քննադատել նաև Կոնգրեսին:

Ընդդիմությունն էլ թեև 41-րդ ընտրատարածքում Դավիթ Հակոբյանի ներկայությունը նախապես հաշվի չի առել, բայց իր թեկնածուին հանուն երբեմնի դաշնակից` մարքսիստի, չի պատրաստվում կես ճանապարհից հետ կանչել: