«ԽՈՒՃՈՒՃԻՆ» ԹՌՑՐԵՑԻՆ


 

Մինչ մենք գրում էինք այն մասին, որ Էդուարդ Մադաթյանն ընդգրկվել է մի ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է նաև Բիշարյան Հեղինեն, պարզվեց, որ Մադաթյանին «թռցրել» են, իսկ թռցնողն էլ եղել է «Բելաջիոյի Գրիշը»` իր նախաձեռնությունն իրականացնելով Գագիկ Ծառուկյանի միջոցով:

Արդեն հայտնի է դարձել, թե ինչպես են ընտրապայքարից հանել Էդուարդ Մադաթյանին` «Խուճուճ Էդոյին»: Գրիգոր Մարգարյանը լավ էր գիտակցում, որ ինքը չէր կարողանալու ձայներ հավաքել մի ընտրատարածքում, որտեղ չափազանց մեծ է Մադաթյանի ազդեցությունը, ուստի որոշել է ուսումնասիրել նրա կենսագրությունը: Նրա բախտը բերել է` տեսնելով, որ Մադաթյանը վերջին հինգ տարիներին Հայաստանում չի բնակվել: Դե, սա հայտնի փաստ էր, քանի որ Մադաթյանը խույս էր տալիս իրավապահ մարմիններից` Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կատարելու համար: Մարգարյանը հավաքել է բոլոր նյութերն ու ներկայացրել Ծառուկյանին, Ծառուկյանն էլ իր հերթին դիմել է նախագահ Սարգսյանին: Իհարկե, շատ լավ է, որ Մադաթյանի նման անձն այլևս պատգամավորության թեկնածու չէ: Սակայն «Բելաջիո» ռեստորանային համալիրի սեփականատեր հարուստ գործարարը (և ոչ միայն նա) արդյո՞ք ժողովրդաշահ, մանր ու միջին բիզնեսին օգտակար օրենքներ կհանդուրժեն: