Բիգ-Բենը կվերանվանվի


 

2012-ը հոբելյանական է Լոնդոնի համար: Հունիսի 5-ին մեծ հանդիսավորությամբ նշվելու է Ելիզավետա 2-րդ թագուհու կառավարման 60-րդ տարեդարձը: Մեծաշուք հանդիսություններն արդեն ծրագրված են: Խորհրդարանականներն էլ անմասն չմնալով, մտադիր են աշխարհահռչակ լոնդոնյան Բիգ-Բեն ժամացույցի աշտարակը վերանվանել Էլիզաբեթ-Թաուեր: Առաջարկի հեղինակը երկրի Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Թոբիաս Էլվուդն է:

- Ես կարծում եմ, որ դա երախտիքի լավագույն ցուցադրումը կլինի թագուհուն` երկրին 60 տարի հավատարմորեն ծառայելու համար,- ասել է պահպանողական քաղգործիչը:

Առաջարկը պաշտպանել են նաև լեյբորիստները:

Վեստմինստերսկյան պալատի այս աշտարակը մինչ այս էլ մի քանի անգամ անվանափոխվել է: 1860 թվականից այն կոչվել է Թագավորի, ապա` Վիկտորիայի աշտարակ: Առաջիկայում էլ` ամենայն հավանականությամբ, կանվանափոխվի Էլիզաբեթ-Թաուերի: Բայց ինչպես խորհրդարանականներն են նշել` մարդիկ շարունակելու են այն հիշել ներկա անվամբ` Բիգ-Բեն: