Սկզբունքների առուծա՞խ...


Հաճախ կարելի է լսել, թե քաղաքականությունն անբարոյականություն է£ Ոմանք այն համոզմունքների ու գաղափարների պայքար են համարում, իսկ ոմանց համար քաղաքականությունն ընդամենը «բարոյական սկզբունքների» առուծախ է, որտեղ աճուրդի է հանվում սեփական արժանապատվությունը. էլ ո՞ւր մնացին գաղափարներ, սկզբունքներ£ Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով, մեծամասնական ընտրակարգով, ՀՀԿ¬ի աջակցությամբ խորհրդարանի մուտքը այցեքարտ ստացած որոշ ազգընտիրներ ՀՀ Նախագահի ընտրությունների համապատկերում լքեցին ՀՀԿ շարքերը, ընդդիմադիր հորջորջված ճամբարը համալրելու միտումով£ «Ավանգարդ»¬ի հարցին` ակնկալու՞ւմ էին իրենց գործընկերների այդ քայլը, պատգամավորներից ոմանք նախընտրեցին չպատասխանել£ Շատերի վերաբերմունքն առկա փաստին միանշանակորեն բացասական էր. ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար - Կարծում եմ` ապատեղեկատվության արդյունքում է շահարկվում այն փաստը, թե բազմաթիվ պատգամավորներ անցել են Լևոն Տեր¬Պետրոսյանի թիմակիցների կողմը£ Նրանք ընդամենը մեկ¬երկուսն են, և ես դեռևս ամիսներ առաջ եմ ասել, որ մեկ կամ երկու անձի քաղաքական հայացքների փոփոխությունը մեր քաղաքական ռեսուրսների վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ£ Ինչ վերաբերում է բարոյական պարտքին, ապա կարծում եմ` այդ հարցը պետք է ուղղել հենց այդ անձանց£ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆ. ԱԺ ՀՀԿ խմբակցություն - Կյանքում ամեն ինչ էլ պատահում է, իսկ քաղաքականության մեջ` առավել ևս£ Պարզապես այդ մարդիկ բարոյականություն պետք է ունենային և հրաժարվեին ՀՀԿ¬ի աջակցությամբ ստացած մանդատներից£ Մեր խմբակցության պատգամավորներից մեկը` Սասուն Միքայելյանը, օրինակ, երկրորդ անգամ հեռացվեց կուսակցության շարքերից£ ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ. ՀՀԿ խմբակցություն ¬ Ինձ համար գոնե ընդունելի չէ որոշ պատգամավորների պահվածքը£ Ես այն որակում եմ` իբրև ոչ պարկեշտ արարք£ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ. ՀՅԴ խմբակցություն ¬ Ինչպես բոլոր խորհրդարաններում, այս խորհրդարանում ևս սպասելի էր նման շրջադարձ£ Պարզապես չեմ ուզում անձնավորել, որովհետև յուրաքանչյուր ոք իր պատկերացումն ունի բարոյական արժեքների մասին և պատասխանատու է այն կանոնադրային նորմերին, որի շրջանակներում ինքն ստանձնել է պարտավորություն£ ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆ. ՀՀԿ խմբակցություն ¬ Ես պարսավելի եմ համարում որոշ պատգամավորների վարքագիծը և կարծում եմ, որ նրանք երբևէ իրավունք չունեն մեր գործընկերները համարվել£ ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «Ժառանգություն» խմբակցություն - Ես այդ պատգամավորներից որևէ մեկի հետ դեռ չեմ խոսել և հստակ չեմ պատկերացնում, թե ի՞նչ է կատարվում£ Միգուցե այդ մարդիկ դարձել են անկախ պատգամավորներ և ապա հարել այլ քաղաքական ուժի£ Կարծում եմ` շատ բանով է պայմանավորված, թե որքանո՞վ են այդ մարդիկ ՀՀԿ¬ի գաղափարակիրներ£

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ