ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության որոշ անդամներ` խախտելով ԵԿՄ-ի կանոնադրությունը, առանց վարչության համապատասխան որոշման, սկսել են զբաղվել Երկրապահին ոչ վայել գործունեությամբ, որն անընդունելի է և վարկաբեկում է միության նշանակությունն ու հեղինակությունը, խոչընդոտում է մեր նորանկախ պետության հետագա ամրապնդման և զարգացման գործընթացը: Նրանք օգտագործվում են անազնիվ քաղաքական նպատակներով, իսկ ԵԿՄ ղեկավարությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում այդ ամենը կանխելու ուղղութ յամբ: Այդ իսկ պատճառով, գնահատելով և արժևորելով Երկրապահի դերն ու նշանակությունը, մեր զոհված ազատամարտիկ-ընկերների բարի անունն ու հիշատակը, ինչպես նաև առաջնորդվելով Հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքի մեծ զգացումով և մեր ժողովրդին անմնացորդ ծառայելու հաստատուն որոշմամբ, դադարեցնում ենք մեր անդամակցությունը կազմակերպությանը: գեներալ-գնդապետ Սեյրան Մուշեղի Օհանյան գեներալ-մայոր Արշալույս Զավենի Փայտյան գեներալ-մայոր Հայկազ Պապիկի Բաղմանյան գեներալ-մայոր Լևոն Խաչիկի Երանոսյան գեներալ-մայոր Կամո Աբգարի Աղաջանյան գեներալ-մայոր Սամվել Ջամիլի Կարապետյան գեներալ-մայոր Աստվածատուր Ավետիքի Պետրոսյան գնդապետ Կորյուն Սերյոժայի Եղիազարյան գնդապետ Մուրադ Արշակի Աբրահամյան գնդապետ Ֆելիքս Սամվելի Պողոսյան գնդապետ Արթուր Մերուժանի Գրիգորյան գնդապետ Պողոս Լյովայի Պողոսյան գնդապետ Սամվել Սիրեկանի Հովսեփյան գնդապետ Սայեն Նորիկի Հայրապետյան գնդապետ Ներսես Գուրգենի Եղոյան ԳՆԴԱՊԵՏ Ս. ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ