Հարգանքի տուրք «Հաղթանակ» զբոսայգում
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` ՀՀ և ՌԴ զինված ուժերի, ինչպես նաև ՌԴ սահմանապահ զորքերի բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ, այցելեց «Հաղթանակ» զբոսայգի և ՌԴ «Հայրենիքի պաշտպանի» օրվա կապակցությամբ ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի գերեզմանին: Արարողությանը ներկա էին նաև մեծ Հայրենականի հայ և ռուս վետերաններ: Իր շնորհավորական խոսքում նախարարը շնորհավորեց բոլորին այդ Մեծ հաղթանակի առթիվ` կարևորելով վերջինիս դերը 20-րդ դարի երկրորդ կեսին աշխարհում ընթացող զարգացումներում: Նախարարը նշեց նաև, որ ներկայիս հայ սպաների մեծ մասը ծառայել են Խորհրդային բանակում` լավագույնս դրսևորելով իրենց ծառայության ընթացքում: Արարողությունից անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը պատասխանեց լրագրողների հարցերին: