ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ


ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երեւանի Աայաթ-Նովայի փողոցում կայանված, մգեցված ապակիներով երեք ավտոմեքենաների ուղեւորները զինված են: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայրաքաղաքի Ա. Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի 091 ՏԼ 01, 090 ՏԼ 01 և «Ռենջ Ռովեռ» մակնիշի 015 ՍՏ 01 պետհամարանիշերի ավտոմեքենաներն ու դրանցում գտնվող անձանց` 1978 թ. ծնված Հայկազ Գալաջյանին, 1974 թ. ծնված Մարատ Բաղդասարյանին, 1967 թ. ծնված Արթուր Մանուկյանին, 1978 թ. ծնված Հրայր Հովակիմյանին, 1980 թ. ծնված Սամվել Ավետիսյանին, 1975 թ. ծնված Սարգիս Արզումանյանին, 1983 թ. ծնված էդուարդ Ղուշչյանին, 1982 թ. ծնված Ռոման Խանամիրյանին, 1978 թ. ծնված Արսեն Ասատրյանին եւ 1986 թ. ծնված Արտաշես Պետրոսյանին: Անձնական խուզարկությամբ Հ. Գալաջյանի մոտից հայտնաբերվել եւ առգրավվել է «Սֆերա» տեսակի զրահաբաճկոն, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի 091 ՏԼ 01 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահից` 7, 62 մմ տրամաչափի, «ՎՈԼՖ» տեսակի 9 փամփուշտ և ինքնաձիգի ծալովի խզակոթ, Մ. Բաղդասարյանի մոտից` 22 սմ երկարության, 10 սմ շեղբով գործարանային արտադրության ծալովի դանակ, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի 090 ՏԼ 01 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահից` «Սայգա ՄԿ» տեսակի ինքնաձիգ` 4 պահունակով, լիցքավորված 35 փամփուշտով, 7, 62 մմ տրամաչափի, «ՎՈԼՖ» տեսակի 30 փամփուշտ, ատրճանակի պատյան, 1 հակագազ, Տ-5420 տեսակի 2 ռադիոկապի միջոց, 1 հատ նուչակի, 18 սմ երկարության 9 սմ շեղբով դանակ, «Ռենջ Ռովեռ» մակնիշի 015 ՍՏ 01 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահից` «Բերետտա» տեսակի 1 ատրճանակ` լիցքավորված 9 մմ տրամաչափի 15 փամփուշտով, 2 հակագազ, «Յամայկա» տեսակի զրահաբաճկոն եւ Տ-5420 տեսակի ռադիոկապի միջոց, Ա. Ասատրյանի մոտից` «Սֆերա» տեսակի զրահաբաճկոն, Ա. Պետրոսյանի մոտից` 17,5 սմ երկարության, 7,5 սմ շեղբով ծալովի դանակ: Հայտնաբերվածներն ու առգրավվածները ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: n Ոստիկանության աշխատակիցները, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու համար, Ազատության հրապարակից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սուրեն Սուրենյանցին, որը նույն օրն Ազատության հրապարակում կազմակերպել եւ անցկացրել էր հրապարակային միջոցառում` խախտելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի պահանջները, անմիջականորեն կոչեր ուղղելով ամբոխին` ղեկավարել էր նրանց£ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 225 պրիմ 1 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ: Սուրեն Սուրենյանցը ձերբակալված է£