Ապօրինի զավակներ չեն լինում
Իր կտակում վրացական ընդդիմության առաջնորդ Բադրի Պատարկացիշվիլին, պարզվում է` դեռ 2007¬ի նոյեմբերի 17¬ին, այսինքն Թբիլիսիում ուժային մեթոդներով հանրահավաքը ցրելուց տասն օր հետո, կտակ է կազմել£ Այդ մասին գրել է վրաստանյան «Ալիա» թերթը` հենվելով սեփական լրատվական աղբյուրների պնդումների վրա£ Փաստաթղթում գլխավոր ընդդիմադիրն ու մեծահարուստ գործարարը տեղեկացնում է արտաամուսնական իր որդու` Դավիթի գոյության մասին, ով մոր հետ ապրում է Մոսկվայում£ Այս փաստը հաստատել է նաև հանգուցյալի մտերիմներից մեկը, որի անունը թերթը չի նշում£ Իր կտակում Պատարկացիշվիլին կնոջը խնդրում է որդուն ծանոթացնել իրենց օրինական ամուսնությունից ծնված երկու դուստրերի հետ£ Դրանից զատ, Բադրին իր ընտանիքին պատգամել է` շարունակել սպիտակարյունությամբ տառապող երեխաների բուժման հիմնադրամին իր կատարած ֆինանսավորումը£ Սակայն, ինչպես հաղորդում է «ԼվՑպՐՒՈՍր»¬ը, Պատարկացիշվիլիի փաստաբան Շալվա Շավգուլիձեն հայտարարել է, որ կտակի, ինչպես նաև հանգուցյալի որդու մասին ինքն անտեղյակ է£