Ճնշումներ գործադրելը նույն քաղաքական առևտուրն է


Ժամանակները փոխվում են£ Միջազգային հարաբերություններում, աշխարհաքաղաքական գործընթացներում փոփոխությունները, հատկապես վերջին երկու տարիներին, այնպիսի խելահեղ արագություն ու թափ են ստացել, որ նույնիսկ քաղաքագիտական կառույցների փորձառու մասնագետները չեն հասցնում սպառիչ պատասխաններ գտնել շատ ու շատ հարցերի£ Ամփոփիչ եզրահանգումներին, գնահատականներին և կանխատեսումներին վերաբերող, դրանց ապացուցողականությունը հաստատելուն ուղղված փաստարկները, մի քանի ամիս չանցած, նոր իրողությունների և իրադարձությունների «լույսի» տակ կորցնում են իրենց հրատապությունն ու համոզչականությունը£ Նոր աշխարհակարգի ստեղծման «ճանապարհը» հագեցած է անորոշության և անկանխատեսելիության բավական թանձր մշուշով£ Անակնկալների առատությունը, թերևս, բխում է այն չնախատեսված հանգամանքից, որ աշխարհն աստիճանաբար դառնում է ոչ թե բազմաբևեռ, այլ պարզապես անբևեռ£ Ո°չ գերտերությունները, ո°չ միջազգային հեղինակավոր կառույցները այլևս չեն կարողանում իրենց կամքը միանշանակ թելադրել միջին և նույնիսկ թույլ զարգացած երկրներին£ Այս տեսակետի հաստատվելուն նպաստեց այն իրողությունը, որ ԱՄՆ¬ը լինելով գերհզոր պետություն, տարիներ շարունակ, այդպես էլ չի կարողանում մինչև վերջ ծնկի բերել թույլ զարգացած, աղքատ, պատերազմներից ծվատված այնպիսի երկրների, ինչպիսիք Աֆղանստանն ու Իրաքն են£ Տեսանելի ապագայում էլ այս երկրները մնալու են անկայուն ու պայթյունավտանգ, չի լինելու նույնիսկ նվազագույն կարգ ու կանոն, էլ ուր մնաց` ժողովրդավարություն ու իրավական պետության ստեղծում£ Խոշոր հաշով ամերիկյան «միսիան» տապալվեց` խլելով բազմաթիվ զոհեր և ահռելի նյութական միջոցներ£ Եվ բոլորովին էլ նշանակություն չունի, ամերիկյան զորքերը կհանվե՞ն տվյալ երկրներից, թե՞ ոչ£ Իրավիճակը նույնն է մնալու£ Այս ընդարձակ նախաբանը նպատակ ունի «ապակողմնորոշելու» Հայաստանի քաղաքագիտական մտքի որոշ «տիտաններին», որոնք շարունակում են առաջնորդվել արդեն իսկ հնացած, կարծրատիպային այն դրույթով, թե գերտերություններն, այսօր էլ անսահմանափակ հնարավորություններ ունեն ճնշումներով ու սպառնալիքներով պարտադրել թույլ ու փոքր պետություններին` իրենց դուդուկի տակ պարելու£ Հատկապես վերջին 10 տարիներին այնքան է գրվել ու խոսվել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում Արևմուտքի կողմից գործադրվող ճնշումների մասին, որ եթե դրանց մեջ ճշմարտացիության այդքան մեծ չափաբաժին լիներ, Հայաստանը, չդիմանալով աննախադեպ ճնշումներին, վաղուց պետք է ոչ հայանպաստ համաձայնագիր կնքած լիներ Ադբրեջանի հետ£ Իհարկե, ոչ մի խելամիտ վերլուծաբան չի կարող պնդել, որ ուղղակի և անուղղակի ճնշումներ չեն եղել ու չկան£ Պարզապես, պետք չէ չափազանցնել, ընկնել ծայրահեղությունների մեջ. հատկապես այսօր, երբ, ինչպես վերը նշեցինք, միջազգային հարաբերություններում ի հայտ են եկել նոր իրողություններ£ Որքան էլ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումը էականորեն բխի այս կամ այն գերտերության անմիջական շահերից` հակամարտող կողմերի վրա ճնշումներ գործադրելու առումով կա որոշակի նշաձող, որից բարձր «թռչել» ոչ մի միջնորդ պետություն իրեն թույլ չի տա£ Անգամ եթե թույլ տա` ոչ մի արդյունքի հասնել չի կարող, հատկապես` առկա իրավիճակներից ելնելով£ Ի վերջո, երբեք չպետք է անտեսել այն հանգամանքը, որ ԱՄՆ¬ը, Եվրամիության առանցքային երկրները, Ռուսաստանը, Իրանը բոլորովին էլ հավասար ու համարժեք շահագրգռություններ չունեն ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում£ Ակնհայտորեն, նրանց միջև կա շահերի բախում, որը տեսանելի չէ, բայց ավելի է խճճում առանց այդ էլ խճճված թնջուկը£ Գրեթե նույն հարթության վրա և նույն տրամաբանությամբ կարելի է վերլուծել հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը£ Ո՞վ կարող է ժխտել միջազգային հանրության կողմից Թուրքիայի վրա գործադրվող բավական ուժեղ ճնշումը£ Բայց դա բոլորովին էլ չի նշանակում, որ Թուրքիան ի զորու չէ դիմագրավելու և չվավերացնելու հայտնի արձանագրությունները£ Ի՞նչ է, ԱՄՆ¬ն ու Եվրամիությունը պատերա՞զմ են հայտարարելու, պատժամիջոցնե՞ր են կիրառելու վերջինիս նկատմամբ£ Իհարկե` ոչ£ Պարզապես Թուրքիան պետք է ընտրություն կատարի` կամ վավերացնել արձանագրությունները, կամ հաշտվել այն մտքի հետ, որ ԱՄՆ կոնգրեսը, ինչպես նաև վերջինիս արբանյակներ հանդիսացող արևելաեվրոպական երկրները մեկը մյուսի հետևից ընդունելու են հայոց ցեղասպանությունը£ Եվրամիությունն էլ լրացուցիչ պատրվակ կունենա Թուրքիային իր շարքերը չընդունելու£ Չլինեին այդ հանգամանքները, ոչ մի արձանագրություններ էլ գոյություն չէին ունենա£ Մի խոսքով, եթե խոսում ենք ճնշումներով հարցեր լուծելու մասին, ընդամենը պետք է նկատի ունենալ, թե «ճնշվող» պետությունը ինչ է նախընտրում «տալ» և ինչ վերցնել դրա դիմաց£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ