Նման ձևաչափով չորրորդը


Սոչիում կայացած` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հերթական եռակողմ հանդիպումը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Նախագահների միջև 2010թ. առաջին շփումն է և նման ձևաչափով չորրորդը` Ռուսաստանի Դաշնության Նախագահի մասնակցությամբ: Ռուսաստանի Դաշնության Նախագահի` Սոչիի կեցավայրում կայացած հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և հեռանկարներին վերաբերող հարցեր: Այնուհետև, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը շարունակվել է ոչ ֆորմալ միջավայրում: