Վերահաստատվել են մեր մանդատները


ԵԽԽՎ կանոնակարգի, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովը Հայաստանի պատվիրակության մանդատների վիճարկման վերաբերյալ հարցի քննարկման ընթացքում անդրադարձել է ներկայացված առարկություններին, ըստ որոնց` Հայաստանի պատվիրակությունը ձևավորվել է ընթացակարգային խախտումներով: Քննարկելով խնդիրը և լսելով պատվիրակության անդամների ներկայացրած փաստարկները, հանձնաժողովը որոշել է, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության մանդատները պետք է հաստատվեն: Ուսումնասիրելով Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված գրավոր տեղեկանքը` զեկույցի բացատրական մասում արձանագրվել է. «Հանձնաժողովը գտնում է, որ տիկին Փոստանջյանը չի վկայակոչում օրենքի վրա հիմնված որևէ հստակ հիմնավորում կամ փաստ, որը կհաստատեր իր այն պնդումը, որ պատվիրակությունը ձևավորվել է օրենքի խախտումներով»: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի կարծիքը ընդունվել է միաձայն: