ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Ընտրվել է խաղատեսակն ու խաղաոճը Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել արտաքին քաղաքական «խաղատեսակներից» նախընտրել և Արևմուտքին պարտադրել ռուսական շաշկին` ԱՄՆ¬ին ֆուկ անելու «ազնիվ» մղումով£ Հայաստանը «դռբի» տակ չի ընկնի` եթե «դեմ տա» շախմատը£ Վերջապես գտավ պատրվակը Ասում են` ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո Էրդողանը ցնծությամբ բացականչել է` «Էվրիկա»£ Ա. Գեղամյանի խոհերը` Սևակի խոսքերով Ուրիշ ես դառնում ամեն օր, Իրենն է անում տարիքդ, Առնելիքդ ուրիշ է թվում, Ուրիշ է թվում ՏԱԼԻՔԴ£ Փափուկ բարձերին հավատացող չկա Մոսկվայից Թուրքիայի վարչապետի մեկնումից անմիջապես հետո ՀՀ նախագահին հրավիրելով Մոսկվա` Մեդվեդևը ասել է` «Մի մտահոգվիր, ասում¬խոսում¬ուրախանում ենք, էլի»£ Լ. Տեր-Պետրոսյանը` շեքսպիրյան ոճով - Իսկ մնացյալը` լռություն… ՀՅԴ¬ն գոհ է Դաշնակցության գերագույն խորհուրդը գրավոր շնորհակալություն է հայտնել Գագիկ Հարությունյանին` մասնավորապես շեշտելով. «Մեր աղոթքներում չեն հիշվի արդեն նախկին մեղքերդ»£ 1+1¬ի փոխարեն` 1-1 Նիկոլ Փաշինյանին յոթ տարվա ազատազրկման դատապարտելով` դատարանը առաջնորդվեց մեկ մինուս մեկ սկզբունքով£ Րաֆֆի Հովհաննիսյանի աներևութական պատճառը Չարենցի խոսքերով Դեմքին իջավ խորը թախիծ, Քունը տարավ ու քնեց… Ամեն ինչ սկսվեց ֆուտբոլից Ֆուտբոլ խաղալիս` թևը կոտրելուց հետո Էրդողանը Գյուլին ասել է. «Բա որ ասում էի ֆուտբոլը շառ ա»£ ՀՀ վարչապետի բացատրությունը տնտեսական ճգնաժամից առաջացած իրավիճակի մասին (Հայտնի գովազդի ոճով) - Ավելի լավ չի° լինում£ Զառը կա, նարդին չկա Եթե նախկինում հայերը պարապությունից նարդի էին խաղում, ապա այսօր գործազրկության անհուսությունից` «ընտանեկան զառ»£ Այն, ինչը Հայաստանում հնարավոր չէր Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, եթե Յուլյա Տիմոշենկոն (Գրիգյանը) հաղթի Յանուկովիչին, հայերը կունենան առաջին կին պրեզիդենտը. հետո ի՞նչ` որ օտար երկրում£ Գունափոխություն Վերլուծաբանների մեծ մասի կարծիքով` նարնջագույն Ուկրաինան շուտով կապտելու է£ Ավտորիտարիզմի պերճանքն ու թշվառությունը Ըստ հավաստի տեղեկատվության` Ադրբեջանի 1¬ին տիկինը ճանաչվել է Ադրբեջանի ամենաակտիվ պատգամավոր£ Եթե մուսուլմանական ավանդույթի համաձայն Իլհամ Էֆենդին հարեմ պահեր` ադրբեջանական խորհրդարանի բոլոր կանայք ամենաակտիվը կլինեին£ Ադրբեջանի նման ավտորիտար պետության ղեկավարի ընտանեկան շունն էլ կարող է պատգամավոր ընտրվել և հաչալ ամենաակտիվորեն£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ