«Համատեղ ձգտում 2010»


Հունվարի 26-ից 29-ը Երևանում անցկացվում է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող կապի, հեռահաղորդակցությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Համատեղ ձգտում 2010» զորավարժության նախնական պլանավորման համաժողովը: Համաժողովը զորավարժության պլանավորման 4 փուլերից երկրորդն է: Առաջին փուլը` հայեցակարգային մշակման համաժողովը, անցկացվել է 2009թ. նոյեմբերին Սերբիայում, իսկ հաջորդ երկու փուլերը կանցկացվեն Բոսնիա-Հերցե գովինայում և Մոնտենեգրոյում: Բուն զորավարժությունը տեղի կունենա 2010թ. սեպտեմբեր ամսին Գերմանիայում և Ռումինիայում: Երևանյան համաժողովին կմասնակցեն շուրջ 300 կապի ոլորտի մասնագետներ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 34 երկրներից և ՆԱՏՕ-ի կենտրոնակայանից (Հայաստան, Ալբանիա, Ավստրիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կանադա, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լիտվա, Մակեդոնիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, Ղազախստան): «Համատեղ ձգտում» զորավարժությանը Հայաստանը մասնակցում է 2002թ-ից: