ՅՈԹԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ ԻՄ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻՆ


* * * Քաջերին, միայն քաջերին է լսում և զորավիգում պատերազմների քմահաճ Աստվածը: Վախկոտներն իզուր են կանչում նրան: Խուլ է նա նրանց համար: * * * Նա է միշտ հաղթում, որն արդեն հաղթել է իրեն, այսինքն` որն իր մեջ մեռցնելու չափ թուլացրել է մահվան երկյուղը: * * * Նրանք, որոնք ծառայում են բարձր հայրենասիրությունից, կամ փառասիրությունից դրդված, միայն նրանք են ավելացնում իրենց զենքի ու ցեղի փառքը: Հենց այնպես ծառայել, ծառայել, որովհետև պահանջում են, կամ ստիպված ես մի զույգ ուսադիրներ կրել մի կտոր հացի համար - նշանակում է դատապարտված լինել կատարելու սովորական մահկանացուի հատուկ ամենաաննշան ու անփառունակ գործեր: Վա¯յ քեզ բանակ, եթե նմաններով հարուստ են շարքերդ: Ունեցի°ր բոլոր մարտական առաքինությունները, բայց մի° մոռացիր, որ առաջինը, առանց որին պատերազմների քմահաճ Աստվածը քեզ քիչ անգամ կժպտա` դա խիզախությունն է: * * * Քեզ վրա նայիր որպես դատապարտվածի, որը հանուն իր երկրի ու ժողովրդի պաշտպանության` պիտի միշտ պատրաստ լինի ընդունելու մահը: * * * Եղի°ր խիզախ, խստաբարո ու չարքաշ: Հատկությունների այդ բարձր երրորդությունը քեզ կմոտեցնի կատարյալին: * * * Երկար ու լուրջ տնքությամբ մեռցնելու աստիճան թուլացրու քո մեջ մահվան վախը և դու չես մնա առանց փառքի, պատմությունից դուրս: * * * Ճապոնացու արևոտ սիրով սիրի°ր հայրենիքդ և ամեն օր, որպես աղոթք, կրկնի°ր ճապոնական կայսրի խոսքերը. - Եթե խորապես գիտակցենք, որ սերը դեպի հայրենի երկիրն ու ժողովուրդը ավելի° բարձր է կանգնած մեծ ու գեղեցիկ Արևին, քան մեր հայրենիքի ամենաբարձր լեռները` այն ժամանակ մահը ամեն մեկիս համար թռչնի փետուրից էլ թեթև կթվա£ Հրամանատար` ՆԺԴԵՀ