Ամեն 7¬րդը` աղքատության եզրին


Աղքատություն ասվածն էլ, երևի հարաբերական է, բայց ARD հեռուստաալիքը, հղում կատարելով Գերմանիայի դաշնային վիճակագրության գերատեսչության տվյալներին, տեղեկացրել է, որ յուրաքանչյուր 7¬րդ գերմանացին չքավորության եզրին է£ Ընդամենը մեկ տարի առաջ այդ կարգավիճակում երկրի բնակչության 15 %¬ն էր (շուրջ 12 միլիոն մարդ). եթե հավելվի նաև պետական նպաստներով ապրողների թիվը, ապա աղքատների թիվը կկազմի 24 %£ Ի դեպ` Գերմանիայի արևելքում` նախկին ԳԴՀ¬ում, վիճակը շատ ավելի վատ է. աղքատության եզրին բնակչության 19,5 %¬ն է, Մեկլենբուրգում` յուրաքանչյուր 4¬րդը£ Եվրամիության գործող չափանիշներով` աղքատության եզրին համարվում է այն անձը, ում եկամուտը ցածր է երկրի միջին աշխատավարձի 60 %¬ից£ Գերմանիայում միջին աշխատավարձի 60 %¬ը հաշվվում է 787 եվրո, իսկ մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքի պարագայում` 1652 եվրո£