Բնակարանային մեքենայությունների զոհը


Ռազմական գաղտնի գիտահետազոտական մի ինստիտուտի աշխատակիցներից մեկը` կապիտան, 2 դուստրերի հայր, տարիներ շարունակ սպասել է բնակարան ստանալու իր հերթին£ Ու անչափ երջանկացել է, երբ ՌԴ ՊՆ ավտոզրահատանկային գլխավոր վարչության բնակհանձնաժողովի քարտուղար, մայոր Ալեքսեյ Ռազինկինից տեղեկացել է, որ շուտով մերձմոսկովյան Իվանտեևսկ քաղաքում երկսենյականոց բնակարան է ստանալու£ Իհարկե, իր հաղորդած բարի լուրի համար մայորը 100 հազար ռուբլի է պահանջել£ Բնակարանի հեռանկարով ջերմացած կապիտանը վճարել է այդ գումարի կեսն ու քիչ հետո գիտակցել, որ կաշառք տալու առիթ չուներ, որովհետև բնակարան ստացողների հերթում ինքն առաջինն էր£ Սթափությունը վերագտնելով, սպան դիմել է համակարգի ղեկավարությանը£ Ռազինկինի աշխատասենյակի մոտ դարանակալել են իրավապահները, և երբ կապիտանը նրան է հանձնել կաշառքի մնացած կեսը, կալանել են մայորին£ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` 2 փաստով. պաշտոնեական դիրքի չարաշահում և խարդախություն£