Հիմա էլ` հեպատիտը


Նոր տարին մոսկվացիներին պատուհասել է նոր` ձմռան համար անսովոր A և B հեպատիտի վարակահարուցիչը£ Բուժհիմնարկներին դիմածների մեծ մասին առավոտները աչքերի և մաշկի անսովոր գույնն է անհանգստացրել£ Նրանց մի մասը նաև տառապել է սրտխառնոցից ու աջ կողքացավերից£ Բժիշկներն ասել են, որ որպես կանոն` հիվանդության բացահայտման նախօրեին բոլոր հիվանդները սուր, ոմանք էլ ոչ թարմ սննդամթերք են օգտագործած եղել£ Մասնագետները նշում են, որ ձմեռային սեզոնին բնորոշ չէ հեպատիտի նման բռնկումը. մարդիկ հիմնականում «դեղնում» են ամռանը` գերազանցապես վատ լվացված մրգեր օգտագործելով£ Համաճարակ, իհարկե, դեռ չի գրանցվել, սակայն հիվանդանոցներում լրացուցիչ մահճակալներ են նախապատրաստվել£