Ծովահենի գանգը` թանգարանից


Համբուրգի պատմության թանգարանից թռցրել են XIV դարի առասպել դարձած ծովահեն Կլաուս Շտերտեբեկերի գանգը, որը վերադարձնողին մի քանի հազար եվրո պարգև են խոստանում (հաղորդել է RP-Online¬ը)£ Կլաուսն իր 73 ընկերների հետ մահապատժի է ենթարկվել 1401 թ.` Գրասբրոոկ ոչ մեծ կղզյակում, ուր մինչև XIX դարը հիմնականում արոտատեղի էր. կտրել են նրա գլուխը և մեխել նավահանգստի դարպասների սյունին£ 1978¬ին հայտնաբերվել է մեխով ծակոտված նրա գանգը և հանձնվել թանգարան` դառնալով հնագույն նմուշներից մեկը£ 2004¬ին կերտվել է նաև ծովահենի կիսանդրին, սակայն հետազոտողները լիովին համոզված չեն` գանգն իրո՞ք նրանն է, թե նրա հետ սպանված մեկ ուրիշինը£ Որոշ տվյալներով` Շտերտեբեկերը ծնվել է 1360 թ.£ Շվեդիայի ու Դանիայի պատերազմում նա զորամիավորում է գլխավորել, իսկ պատերազմից հետո ծովահեն դարձել£ 1401 թ. համբուրգյան նավատորմը շրջափակել է նրանց. Կլաուսը տանուլ է տվել մարտը և իր տասնյակ ընկերների հետ գերի վերցվել£ Ըստ նրա մասին հյուսված լեգենդի` մահապատժից առաջ Շտերտեբեկերը Համբուրգի քաղաքագլխին խնդրել է ներում շնորհել իր այն ընկերներին, որոնց կողքով ինքը կանցնի` գլխատվելուց հետո£ Եվ գլխից զրկված նրա մարմինը հասցրել է անցնել 11 ընկերների կողքով, սակայն տեսածից սարսափահար դահիճը ոտք է գցել ու գետին տապալել ծովահենի անգլուխ մարմինը£ Իսկ քաղաքագլուխն էլ խոստումը չպահպանելով` սպանել է տվել նաև նրա ընկերներին£