«Կենդանի սևամորթ ապրանք»` «սև» շուկայում


Մոսկվայում, ստրուկների առևտրի մասին լուրերը, պարզվում է` չափազանցված կամ չկամների բամբասանք չեն£ ՌԴ մայրաքաղաքի ՆԳ վարչությունն էլ չի թաքցնում` նման ահազանգերի ու փաստերի գոյությունը£ Վերջերս, օրինակ, ամուսնական մի զույգ փորձել է սեռական ստրկության վաճառել 4 սևամորթ աֆրիկանուհիների` նրանց գնահատելով 50 հազար ռուբլի£ Տարաշխարհիկ այդ «կենդանի ապրանքի» մասին իրավապահներն ահազանգ են ստացել, իսկ խուզարկուները պարզել են, թե որտեղ է կատարվելու գործարքը£ Ամուսինները նախ ցուցադրել են իրենց «ապրանքը»` ինչպես ընդունված է շուկայի օրենքներով£ Այնուհետև, գնի մասին պայմանավորվելուց հետո, «հաճույքի առարկաներ» վաճառողները, որպես կանխավճար, ստացել են գումարի կեսը և գնորդին հանձնել նեգրուհիների անձնագրերը£ Գործարքը, սակայն, շարունակություն չի ունեցել. «անբախտ» վաճառականները` 21-ամյա մոսկվացի Այգյունն ու նրա 30-ամյա ամուսին Մահոմետը (ծնունդով` Գանայից) նույն պահին ձերբակալվել են£ Նրանց 4 գերուհիները` 22-26 տարեկան, ազատ են արձակվել£ Ինչպես պարզվել է, Մոսկվայում բնակություն հաստատած Արևմտյան Աֆրիկյան Հանրապետության այդ քաղաքացին իր հայրենակիցների միջոցով հավաքագրել է Մոսկվայում աշխատել ցանկացող երիտասարդ կանանց (հավաքագրվածների մեծ մասը գանացի ու նիգերիացի ուսանողուհիներ են եղել), իսկ նրա կինը կազմակերպել է տեղափոխման գործը` աֆրիկուհիներին մոլորեցնելով, թե նրանց համար խնամակալի, դայակի ու հավաքարարի աշխատանքներ է գտել հարուստ ընտանիքներում£ Նրանց անձնագրերը հավաքելով` իբր թե փաստաթղթեր ձևակերպելու համար, վաստակել ցանկացող այդ աղջիկներին տեղափոխել են Մոսկվայի ընդհատակյա որջեր, որտեղ նրանք պետք է սպասարկեին այցելուներին` միայն օրվա սնունդ «վաստակելով»£