«Յուրի Անտոնովն ընդդեմ գաիշնիկների»


Պայմանական այս անվամբ վիճաբանությունն, իսկապես` «փոթորիկ է մի բաժակ ջրում»£ Անվանի երգահան¬երգիչ Յուրի Անտոնովը ճանապարհային երթևեկության անվտանգության տեսուչի «ձեռքն է ընկել»` հարբած վարորդներին հայտնաբերելու նպատակով անցկացվող ստուգայցի ժամանակ£ Նրա «Լենդրովեր» ավտոմեքենան կանգնեցնող տեսուչը նաև «հանդգնել» է փաստաթղթեր պահանջել, ինչը երգչի ցասումն է հարուցել£ Չէ¯, ավտոտեսուչների կյանքն էլ կյանք չէ. իրենք մեղավորներ են որսում, որ մի քիչ էլ իրենց գրպանը լցվի, բայց «բարեխղճորեն մուծվող» մեքենատերերը գնալով քչանում են£ Ընդհակառակը, «մատ թափ տվողներն» են շատանում£ Ահավասիկ, Անտոնովն այնպիսի աղմուկ է բարձրացրել, որ տեսուչն ստիպված կարգախումբ է հրավիրել, և աղմկարար աստղին միլբաժին են տարել£ Ավելին, ծառայողական քննություն է տարվում… Անտոնովի նկատմամբ£ Իսկ շարքային տեսուչներն էլ կարծիք են հայտնել, թե Անտոնովն իր նման պահվածքով և «մենթային բեսպրեդելի» դեմ դիմում գրելով փորձում է էժանագին մեթոդով իր վարկանիշը բարձրացնել` ևս մեկ անգամ հիշեցնելով իր գոյությունը£