Ինքնամատնում


Սուրբ Մկրտության տոնը մթերային խանութի վաճառողուհին իր ընկերուհու հետ մի լավ նշելուց հետո, Յարոսլավլի մարզի Ռիբինսկ քաղաքի 28-ամյա երիտասարդը որոշել է նաև հարստանալ£ Սիրային զեղումերի անկեղծության պահին զուգընկերուհին նրան ասել է, թե որտեղ է պահում խանութի բանալին£ Կեսգիշերին երիտասարդը թռցրել է բանալիներն ու վազել խանութ, որի անվտանգության ազդանշանը դրամարկղի կողքին էր£ Խավարի մեջ շոշափելով ինչ¬որ կոճակ, գողը կարծել է, թե գտել է դրամապահարանը բացող «բանալին» և սկսել է սեղմել այն` փողերով լեցուն երազային արկղը բացելու համար£ Գանձարկղը չի բացվել, իհարկե. փոխարենը` նրա սեղմումներից ահազանգային ազդանշաններ են հնչել պահպանության գերատեսչության գրասենյակում£ Ու մինչ գողը, խավարում խարխափելով, փորձում էր դրամարկղը բացել, հայտնվել են միլիցիոներ ները£ Ձախողակ գողին, այնուամենայնիվ հաջողվել էր 2500 ռուբլի թռցնել, ինչը, բնականաբար, իրեղեն ապացույց է ճանաչվել£