Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը


Նախ, մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվել է քաղաքական կոալիցիա, որի հուշագրում հստակ ամրագրված է, որ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում հանդես են գալու նախագահի միասնական թեկնածուով£ Եւ, բնականաբար, ԲՀԿ-ն հարգում ու պահպանում է իր քաղաքական համաձայնութ յունը£ Մեզ պետք է կայուն, անցնցում Հայաստան` երկրորդ սերնդի բարեփոխումները ողջ ծավալով իրակացանելու համար£ Իսկ մենք վստահ ենք, որ բարեփոխումների այդ փուլը` հանգիստ, անցնցում եւ հետեւողականորեն, կարող է իրականացնել Սերժ Սարգսյանը£ Քաղաքական պանիկովսկիների ժամանակները անցել են, եւ ժողովրդին այլեւս հնարավոր չէ կերակրել պոպուլիզմի ու դեմագոգիայի բթացնող կոկտեյլով: Նաեւ` վստահ եմ, որ ժողովուրդը միանշանակ եւ անվերապահորեն մերժելու է հարթակից 37 թվի ոգով եւ բովանդակությամբ ատելություն, թշնամանք եւ անհանդուրժողականություն քարոզող քաղաքական ուժերին£ Ի վերջո, հասկանալու համար, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը, նայեք առաջադրված թեկնածուների քաղաքական հետագիծը եւ, կարծում եմ, հարցի պատասխանը հստակ կդառնա£ Եվ չնայած քաղաքական կանխատեսումներ անելը երբեւէ չի եղել իմ նախընտրած ժանրը, սակայն ես վստահաբար պնդում եմ, որ Նախագահի առաջիկա ընտրությունները Հայաստանում ավարտվելու են մեկ փուլով` Սերժ Սարգսյանի հաղթանակով: ՎՍՏԱ°Հ ԵՄ Ընդամենը ամիսներ առաջ, խորհրդարանական ընտրություններում մրցակիցներ հանդիսացող «Հանրապետա կան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ընտրողների մեծամասնության քվեով օրենսդիր մարմնի գերակշիռ մանդատները ստացան: Պետականաշինությանը միտված ծրագրերի ընդհանրությունն էլ մղեց` համագործակցության կոալիցիոն հուշագիր վավերացնել` ձևավորելով փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերություններ£ Եվ քաղաքական զարգացումներին լավատեղյակների համար անսպասելի չէր ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստում ընդունված քաղաքական որոշումը` 2008 թ. փետրվարի 19¬ի Նախագահի ընտրութ յուններում սատարել Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը£ ԲՀԿ խորհրդի անդամներն իրենց դիրքորոշումը հիմնավորում են ազգանպաստ ծրագրերը համատեղ կենսակոչե լու վստահությամբ, ընդգծելով, որ միասնական թեկնածուն լավագույնս կարող է լուծել Հայաստանի առջև ծառացած բազմաբնույթ խնդիրները, պահպանել քաղաքական կայունությունը և նպաստել երկրի տնտեսության զարգացմանը, շարունակել հասարակության բարեկեցության բարձրացման և բարգավաճման գործը£ ՎԱՀՐԱՄ ԱՌԱՔԵԼՅԱՆ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ¬ Ես ողջունում եմ «Բարգավաճ Հայաստան»¬ի դիրքորոշումը£ Ճիշտ է, մեր և «Հանրապետական» կուսակցության միջև ինչ-որ պահի գուցե նաև հակասություններ են եղել, բայց տևական ընթացք միասին ճանապարհ անցնելը, Խորհրդարանում և Կառավարությունում համատեղ արդյունավետ աշխատանքը հստակեցրեց մեր քաղաքական դիրքորոշումը£ Ավելին` մեր ծրագրերի բազմաթիվ դրույթներ համընկնում են ՀՀԿ¬ի ծրագրին, ինչը և հիմք է հանդիսանում մեր քաղաքական որոշման համար£ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կապող ուժ է, բայց մենք հանձին «Հանրապետականի» ենք տեսնում այն հզոր ուժը, որ առաջիկա հիգն տարիներին ի զորու է լինելու Հայաստանի Հանրապետությունն առաջնորդել զարգացման ու բարգավաճման ճանապարհով, նպաստել երկրի բարօրությանը£ Ես կրկին ողջունում եմ ԲՀԿ քաղխորհրդի որոշումը, որ կայացվել է լուրջ և երկարատև քննարկումների արդյուն քում£ Համոզված եմ, որ մեր միասնական թեկնածուն, կարևորելով երկրի ապագան, ձեռնամուխ է լինելու երկրորդ սերնդի բարեփոխումների նոր ծրագրերի կենսակոչմանը£ «Բարգավաճ Հայաստան» և «Հանրապետական» կուսակցությունները ղեկավարում են հիրավի ազգապահպան գործիչներ` Գագիկ Ծառուկյան ու Սերժ Սարգսյանը. անհատներ, ում իրոք հավատում և վստահում է ժողովուրդը£ Իսկ ժողովուրդն իմաստուն է£ Նա մայիսի 12¬ի խորհրդարանական ընտրություններում իր ձայնն է տվել նրանց ղեկավարած կուսակցություննե րին և վստահ եմ, որ փետրվարի 19¬ի Նախագահի ընտրություններում նույնպես «այո» կասի մեր միասնական թեկնածու Սերժ Սարգսյանին£