«Հնարավորությունները դեռ սպառված չեն»


ԲԱՔՈՒ. «Մենք մտածում ենք, որ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների հնարավորութ յունները դեռ սպառված չեն»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդը», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը` ավելացնելով, որ Ադրբեջանը 2008 թվականին էլ կշարունակի ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված ջանքերը: «Չի կարելի ասել, որ 2007 թվականին հաջողություններ ձեռք չբերվեցին ղարաբաղյան հարցում: Անցնող տարում ամրապնդվեցին Ադրբեջանի դիրքերը միջազգային ասպարեզում, եւ միջազգային կազմակերպությունների եւ առանձին պետությունների բազմաթիվ հայտարարությունները վկայում են այդ մասին»,- ասել է նա: Ըստ Իբրահիմի, 2007 թվականին կայացել է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների մեկ հանդիպում, երկու երկրների արտգործնախարարների չորս հանդիպում, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ հանդիպումներ: Ադրբեջանի ձեռքբերումներից մեկը, ըստ Խազար Իբրահիմի, ՎՈՒԱՄ երկրների տարածքի «սառեցված հակամարտությունների» հարցի ընդգրկումն է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի օրակարգում: Նա նշել է նաեւ, որ Ադրբեջանը մտադիր է շարունակել ջանքերը ՎՈՒԱՄ երկրների «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ բանաձեւի ընդունման ուղղությամբ: Կարո ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Աբովյանի քաղաքապետ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ 2008 թվականը կարևոր տարի է Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում: Լիահույս ենք, որ մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի ի նպաստ մեր երկրի հետագա հզորացման ու առաջընթացի: Աստծո կամոք թող բարգավաճի մեր հայրենիքը, շենանա մեր երկիրը և ուրախությամբ լեցուն լինի ամեն օջախ: Ոչ թե հույսի աչքերով, այլ վստահ հայացքով Սփյուռքահայ այն գործարարներից է մոսկվաբնակ Մակար ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ¬, ով իր գործուն մասնակցությամբ ձգտում է նպատել մեր երկրի բարգավաճմանը£ Ինչպես ինքն է ասում` ինքն ու իր համախոհները ներդրումներ կատարում են հիմնականում սոցիալական և կրթության բնագավառներում£ Եվ բազմապիսի ծրագրեր ունեն` այդ ոլորտներին տնտեսապես աջակցելուց զատ նաև միջպետական մակարդակով դրանց համգործակցության հորիզոն ներն ընդլայնելու ուղղությամբ£ Տարեմուտի առիթով խնդրեցինք նրան` մաղթանքի խոսք ուղղել հայ ժողովրդին: Մակար ՆԱՀԱՊԵՏՅԱՆ. Մոսկվայի կառավարությունում Երևանի քաղաքապետարանի ներկայացու ցիչ, գործարար - Ամանորի նախաշեմին հայաստանաբնակ և աշխարհի տարբեր երկրներում ապրող իմ հայրենակիցներին ամենից առաջ երջանկություն եմ մաղթում£ Հայ օջախները թող միշտ ծխան խաղաղությամբ, ուրախությունը թող իշխի բոլորի հոգիներում, և մեր զավակներըապագային նայեն ոչ թե սոսկ հույսի աչքերով, այլ` գալիքին ուղղված վստա°հ հայացքով£ «Ավանգարդ»-ի ընթերցողներին նաև պահանջկոտություն եմ մաղթում, մտավոր ներուժ, անվրեպ դիտողականութ յուն£ Իսկ խմբագրության աշխատակիցներին` պրոֆեսիոնալ մեծ պատրաստականություն. ասել է թե` անաչառություն, անդուլ որոնումներ£ Ձեր ոչ դյուրին աշխատանքում միշտ պետք է հիշել, որ մեծ ուժ է չորրորդ իշխանությունը, և նա, ով տիրապետում է ինֆորմացիային, նա տիրում է աշխարհին£