ՀՀ ժողովրդական արտիստ


Կոնկրետ իմ արտիստական կենսագրության մեջ 2007-ի ամենահիշարժան հետքը 45-ամյա բեմական վաստակիս ճանաչումն էր ՌԴ կողմից` «կՐՌջվՈվՌպ» շքանշանը: Հարազատ թատրոնիս համար գլխավոր ձեռքբերում եմ համարում ստեղծագործական քննարկումների երբեմնի բարի ավանդույթի վերականգնումը. առանց ինտելեկտուալ հանդիսատեսի թատերարվեստը չի կարող հասնել ստեղծագործական թռիչքի հարկավոր բարձունքին: Իմ բեմական գործունեությունը երբեք որևէ լուրջ արգելք չի խաթարել: 2008-ի մեծագույն երազանքս ու նպատակս Արմեն Խանդիկյանի հետ համագործակցությամբ նախաձեռնված նոր բեմադրության նախնական փուլի ավարտուն ամբողջացումն ու բեմական իրագործումն է: