Վահե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ՀՀ ժողովրդական արտիստ, Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար


Կարևորագույն ձեռքբերումը Բելոռուսում կայացած «ըպսՈÿ ԹպՋՈ» միջազգային թատերական փառատոնում Շիրվանզադեի «Պատվի համար» ներկայացմանը շնորհված մրցանակներն են` «Դասական երկի ժամանակակից ընթերցման» և «Բեմադրական ու բեմանկարչական վարպետ լուծումների» համար: Ինձ համար նշանակալից էին ոչ միայն այդ հեղինակավոր պարգևները, որքան մեզանում բուռն, իրարամերժ, հիմնականում անբարյացակամ ընդունելութ յուն գտած աշխատանքի լուրջ թատերագիտական վերլուծությունը, որի ամենաբնութագրական արժանիքը տեսածը ճիշտ կարդալն է, այլ ոչ վերագրելը նրան այն, ինչ ուզում են տեսնել: Հաղորդակցության բացառիկ դարձած հնարավորությունը` կոնկրետ մոսկովյան թատերագիտական մտքի հետ, միանգամայն ցրեց «Պատվի համար»-ի նկատմամբ մեզանում ձևավորված թյուրընկալումից ունեցած մտավախություններս: Ստեղծագործական լիաբուռն գործունեության ծավալմանը ամենից շատ խոչընդոտում է մարտնչող միջակությու նը, որից խուսափելը գնալով, ավաղ, ավելի է դժվարանում, քանի որ ստվարանում են նրա շարքերը. զորեղանում են անհատ արվեստագետի առօրյա տքնանքը կապանքող լծակները: Ընդհանրապես արդի հայ թատերարվեստի խաղաղ արարչագործությանը մեծապես խանգարում է նրա հետ որևէ կապ չունեցող մարդկանց կողմից հակամշակութային մթնոլորտի հետևողականորեն ամրապնդումը, գործող խաղացանկային թատերախմբերի կազմալուծման ակնհայտ միտումը: Վերջին տարիներին բավական ակտիվորեն զբաղվեցի հայ դրամատուրգիայով: Հիմա ավարտվում են Պերճ Զեյթունցյանի «Արշակ թագավոր»-ի բեմադրական աշխատանքները: Կարծում եմ` մարտին կկայանա առաջնախաղը: 2008-ին մտադիր եմ ձեռք մեկնել մի քանի հեղինակների, որոնց չեմ բեմադրել. Ֆրիդրիխ Դյուրենմաթ, իսպանացի շատ հետաքրքիր դրամատուրգ Անտոնիո Բուերո Վալյեխո: Եվ, իհարկե, Չեխովի և Շեքսպիրի մի քանի գործեր: Եթե նույնիսկ չգտնվեն համարժեք ֆինանսական խթաններ, կաշխատենք «աղքատ թատրոնի» սկզբունքով: Առաջնայինը թատերական գործչի իմ ֆանատ տեսակի անաղճատ պահպանումն է` մտահղացումներիս իրականացման համար: Եվ առողջությունը: Ուրիշ ոչինչ: