Վճարովին դառնում է անվճար Կդառնա՞ որ


Մոր և մանկան վերարտադրողական տարիքի կանանց առողջության պահպանումը ազգային առողջապահության ռազմավարության գերակա ուղղություններից մեկն է: Թեև, առհասարակ, մարդու առողջությունը ամենագերակա արժեքն է, սակայն պետության կողմից ընդգծված հոգատարության առումով այս խմբի առանձնացումը միանգամայն տեղին է և հասկանալի: Որքան առողջ է հասարակությունը վերարտադրողը, նույնքան առողջ կլինի և հասարակութ յունը: Պետությունը մեկ քայլ ևս առաջ է գնացել իր սույն ռազմավարության մեջ և որոշել է անվճար բժշկական ծառայությունների ցանկում ներառել այս խմբին առնչվող որոշ հիվանդություններ: Իսկ տվյալ դեպքում ոչ թե սահմանվում են կոնկրետ առանձին, այլ բոլոր այն հիվանդությունները, որոնք հայտնաբերվում են վերարտադրողական տարիքի կանանց հղիության, ծննդաբերության ու հետծննդյան շրջանում, ինչպես նաև հղիության հետ կապ չունեցող հիվանդությունները: Այլ կերպ ասած, եթե հղի, ծննդաբերող կամ ծննդաբերած կնոջը պետությունը պարտավորվում է անվճար բուժօգնություն ցույց տալ: Իր ապագայով, հասարակության առողջությամբ մտահոգության ու հոգածության այսպիսի դրսևորումը, հարկավ, միայն դրվատանքի է արժանի: Սակայն որքան ավելի դրվատելի պիտի լիներ, եթե անմիջապես չծագեր այն տարակարծությունը, որ բնակչությունն ունի` ընդհանրապես անվճար բժշկական ծառայութ յունների առնչությամբ: Ոչ ոք չի կարող ժխտել (ի դեպ, սա նաև չի ժխտում ինքը` Առողջապահության նախարարը), որ պետականորեն անվճար հայտարարված բուժծառայությունները միշտ չէ (և այն էլ` գերազանցապես), որ, իրոք, իրականացվում են անվճար: Մենք չենք երկնչում դա ասել, քանի որ դրա բազմաթիվ օրինակներ ունենք, և ինչպես արդեն նշեցինք, այս կարծիքը մասնավոր զրույցում կիսել է նաև նախարարը: Անվճար բժշկական սպասարկմանը վերաբերող որոշումները, նախ, վատ են լուսաբանվում, դրանց իրական հասցեատերերը վատ են իրազեկվում: Եվ դրանում իրենց մեղքի բաժինն ունեն նաև իրենք` բուժհաստատությունները: Սպասարկման կարգը փակցվում է բուժհիմնարկի շենքում ոչ այնքան տեսանելի և որևէ կերպ ուշադրություն չի գրավում: Եվ, վերջապես առողջապահության համակարգը մեզանում դեռ չի թոթափվել «Առաջնորդը ես եմ, բակլան խաշած եմ ցանում» հոգեբանություն-դրվածքից: Վճարելու առաջարկ-պահանջը շշուկով է արվում, կիսաձայն, բարձրաձայն թե անձայն, բայց արվում է: Եվ լավ կլիներ, որ արհեստավարժ ակնարկներով` նման լուրջ, ազգորեն շահեկան և կարևորը` մարդասիրական որոշում ընդունելուն զուգահեռ փոքրիշատե հոգ տարվի նաև դրա պրակտիկ կիրարկման մասին` թույլ չտալով, որ պետական քաղաքակա նության իրագործմանը կոչվածներն ու դրա համար պատասխանատուները նույն պետության քաղաքացիներին զրկեն իրենց իսկ համար սահմանված իրավունքներից ու արտոնություններից: Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ռուբեն Սիմոնյանը վիպաազգագրական հինգ գրքերի հեղինակ է£ Նրա գրչին են պատկանում պատմաազգագրա կան ժանրի հետևյալ աշխատությունները. «Փոթորկածինը», «Եդեսիա», «Անկախության առաջնեկը»£ «Տավուշի մարզ» երկու ուղեցույցներով Ռուբեն Սիմոնյանը դառնում է իր եզերքի տարեգիրն ու մատենագիրը£ Հրապարակի վրա է գրող-պատմագիր¬հրապարակախոսի «Անդրանիկ. սիբիրական վաշտի ոդիսականը» գիրքը, որով նա լուրջ հայտ է ներկայացնում պատմագրությանը£ Ձեռք զարկելով հայոց համար այս սուրբ թեմային` նա ընթերցողին է ներկայացնում մեծ զորավարի կյանքի քիչ լուսաբանված հատվածը£ Որքան մեծ պիտի լիներ սերն ու նվիրումը ազգային հերոսի անանց գործին ու անմար հիշատակին, պատասխանատվությունը` անդրադառնալու նրա կյանքի անհայտ էջերին, որպեսզի դժվարին 90-ականներին, երբ շրջափակում էր ու պատերազմ, և մարդն ամենօրյա գոյության խնդիր էր լուծում, միջոցներ գտներ` հայրենի Իջևանից հասնելու Սիբիրի խորքերը` Իրկուտսկ ու Ուլան-Ուդե և տեղեկություններ հայթայթեր` պատմագրությունն հավաստի դարձնելու և ամբողջացնելու համար£ Եվ եթե, ինչպես ինքն է գրում, «հայ մարդուն մարտադաշտ էին ուղարկում նախնյաց գերեզմանները, սուրբ նահատակները…, հայրենի երկրի մայրածոց անդաստանները, Ռուբեն Սիմոնյան հայրենապաշտ ու ազգապաշտ մարդուն Խորհրդային երկրի խորքերը հասցրեց «մեր գալիք ոգորումների ոգեշնչողի» և «ազգի հավերժական երթի մշտարթուն դաստիարակի» գործունեության և կենսագրության գրեթե անհայտ մի հատվածը մեկնել-բացելու ազնիվ մղումը£ Ներկա ժամանակներում, երբ ազգային գերակա խնդիրները անփութորեն հաճախ մոռացության են տրվում, «Անդրանիկ. սիբիրական վաշտի ոդիսականը» գիրքը կարող է և պիտի լինի լավագույն դասը, լուսատու այն ջահը, որ սերունդների համար պարզում է բոլորանվեր զինվոր հայրենասերի լեգենդն ու առեղծվածը£ «Ավա¯ղ, ժամանակի բարդ ու հակասական հոլովույթի մեջ եղել են նաև անցյալի մեծերի մոռացման տասնամյակ ներ…£ Սակայն Անդրանիկի վեհ անունն ու մշտարթուն ոգին շարունակել են որպես անթեղված կրակ մնալ ժողովրդի բաբախուն սրտում…»£ Ռուբեն Սիմոնյանի «Անդրանիկ. սիբիրական վաշտի ոդիսականը» պատմագրությունը այդ կրակն է անթեղելու սերունդների սրտերում£