ՇՆՈՐՀԱՆԴԵՍ


Իրենց ընթերցողներին Տարեմուտի ինքնատիպ նվեր են պատրաստել երկու մտավորական կանայք` Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ և Ռոզա ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ: «Սիրո մայրցամաք»-ը Անուշ Վարդանյանի բանաստեղծությունների երրորդ ժողովածուն է և ընդգրկում է մարդկային հույզերի երանգապնակն արտացոլող քնարական բանաստեղծություններ. Իմ գեղեցիկ դեմքի լավագույն շրջանակը հայացքն է քո, քո աչքերը ակնդետ.. Քո կառուցիկ մարմնի ասես Դավիթի Միքելանջելյան Պատվանդանը իմ սիրտն է, իմ հոգին… Իմ նազանի քմայքները կատվային Լավագույնս տեղավորվում են գրկում քո, Քո սլացիկ իրանիդ Լավագույն զգեստը ջերմացնող Իմ գիրկն է սիրասուն, թևերս հոլանի… Սերը փունջ է գողտրիկ մանուշակների, Երբ զգում ես հոտը զգլխիչ, Բռնիր պոչից երջանկություն կոչվող բազմագույն օձի, ԵՂԻՐ ԵՐՋԱՆԻԿ… Ռոզա Եղիազարյանի «Վարդագույն մտքերի քաղաքը» գիրքը, ինչպես հեղինակն է անվանել վարդագույն հեքիաթների փոքրիկ ժողովածու է` ուղղված մեծերին` փոքրերի համար: Բացելով նոր անծանոթ քաղաքների դարպասները, հեղինակը փորձում է բացատրել, թե ինչո՞ւ է քաղաքը վարդագույն, բնակիչների մտքերը` վարդագույն, և ինչո՞ւ է մուկիկը հապճեպիկ.. «Նարեկացի արվեստի միություն»-ում այսօր կայանալիք գրքերի շնորհանդեսի մասնակիցները հնարավորություն կունենան նաև հեղինակներին հանդիպել: