Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ


Սիրելի ընթերցող. այս տարի մենք վերջին անգամ ենք հանդիպում, և, տա° Աստված, որպեսզի ժամանակավոր ցանկացած ընդհատում միայն այսքան ուրախ առիթով լինի: Մինչ 2008-ին մեր առաջին հանդիպումը (հունվարի 16-ին)` ընդունիր «Ավանգարդի» լավագույն մաղթանքները` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Նորեկ տարին թող բարիք բերի Հայաստան աշխարհին, բոլոր հոգիներում թող խաղաղությունը թևածի և հաջողութ յունը դառնա տերը ամենայն ձեռնարկումների: Դժվարությունները հաղթահարելու կամքն ու կորովը թող բազմապատկվեն, և հաջողությամբ պսակվեն մեր երկրի բարգավաճմանն ուղղված անկեղծ մղումները: