ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ` ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին հրավիրել է Աստրախան: Այսօր` հոկտեմբերի 27-ին այստեղ կկայանա նրանց եռակողմ հանդիպումը, որի ժամանակ էլ կորոշվի Արցախի հիմնախնդիրը կարգավորելու շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու նպատակահարմա րությունը: Ըստ եռակողմ հանդիպումը նախաձեռնող Դմիտրի Մեդվեդևի մտահղացման, ամենայն հավանականությամբ Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը կարող է տեղի կունենալ առաջիկա դեկտեմբերի 1-2-ին Աստանայում, որտեղ գումարվելու է ԵԱՀԿ գագաթաժողովը: Միաժամանակ, սակայն, բոլորովին էլ չի բացառվում, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն այլևս չհանդիպեն կամ Աստանայի տարեվերջյան հանդիպումը եզրափակիչը դառնա: Խնդիրն այն է, որ վերջին ամիսներին Իլհամ Ալիևի հնչեցրած շարունակական ռազմատենչ ելույթներն էապես խոչընդոտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության միջնորդական առաքելութ յանը: Հետևաբար, Արցախ-Ադրբեջան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու բանակցությունները կարող են ընդհատվել: