ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


ԲՅՈՒՋԵ բառի նոր ստուգաբանում - ԲՅՈՒրավոր Ջրված Երազանքներ£ Տարբեր «նշանակության» ճոպաններ Հայաստանն ունեցավ աշխարհում ամենաերկար ճոպանուղին, բայց` սոցիալական ճոպանը շարունակում է սեղմել ժողովրդի վիզը£ Ինչ ջերմուկ ու կոնյակ. մենք ենք, մեր պանիրը Ըստ վարչապետի` արտահանման ծավալների ընդլայնման գործում խոշոր քայլ կլինի «Հայկական պանիր» ձեռնարկությունը` պետության հովանու ներքո£ Ստացվում է` կոնյակն ու ջերմուկը թողած, պանրի հարցում վագրի ցատկ ենք կատարելու Շվեյցարիայի և Ֆրանսիայի գլխի վրայով£ Բայց մինչ այդ, պանրավաճառները 600 դրամի կարգի գնային պանրացատկ կատարեցին£ Ժողովուրդը հարցնում է կառավարությանը - Եթե մեր բոլոր տարիների բյուջեները «սոցիալական» են, բա ինչո՞ւ ենք կարոտով հիշում ՍՈՑԻԱԼիստականը£ Ավելի լավ չի՞ միանգամից Ժողովուրդը կառավարությանը` բյուջեի առիթով Չարենցաբար - Այդպես հոգիս պիտի մեռնի` Կամաց¬կամաց, կամաց¬կամաց£ Չավուշօղլուն չայցելեց Երևան, որովհետև ԵԽԽՎ¬ում գնչուների խնդիրներն էին քննարկվելու Ռ. Հախվերդյանի երգի իմաստափոխմամբ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ ¬ Ծեր գնչուհին բախտս կարդաց Իմ աչքերի մեջ մոխրացած. Նա կիսաձայն ինձ շշնջաց, Որ շանաժիստ եմ ուշացած… ՀԱԿ¬ի չարախնդությունը ՀՀ իշխանությունների` իբրև թե վարկաբեկման առիթով Մեր կողմից է անմեղ գռզոն, Ձեր «կողմից» է մաֆիոզ պզոն£ Արմատականները` ԵԽԽՎ¬ին Երևանում հաճախ ֆորումներ անցկացնելու խնդրանքով - Որ ունենաք «հենման կետ» ամեն օր անենք պիկետ£ Ադրբեջանական սադոմազոխիզմ Հատված Սերժ Սարգսյանի` Գորիսում ունեցած ելույթից նո կոմենտ Ադրբեջանը ինքը սկսեց պատերազմ, ինքը պարտություն կրեց, ինքը խնդրեց զինադադար£ Հետո ինքը սկսեց լաց ու կոծ դնել պատերազմի ծանր հետևանքների մասին£ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՀԱՃԵԼԻ ԼԻՆԵԼ£ Համաշխարհային մաֆիայում առաջինը եղել է և կմնա Սիցիլիան Ըստ շրջանառվող լուրերի` սիցիլիական մաֆիոզ կառույցները բողոքի «նոտա» են հղել ԱՄՆ իրավապահ մարմիններին, որ զուտ քաղաքական նկատառումներով իրենցից խլվում է տվյալ «ոլորտի» առաջատարի դերը և «հանձնվում» է համապատասխան «ստաժ» չունեցող հայերին£ ՀՅԴ¬ն ու ՀՀՇ¬ն նույն հարթությունո՞ւմ Դե արի` տարբերիր ազգայնականին ու «կոսմոպոլիտին» Եթե Բաքվում դաշնակցականները շփվում են ազգայնամոլ ազերիների հետ, ապա ինչու ՀՀՇ¬ին մեղադրել Պոտսդամում մուսաֆաթականների հետ հռչակագիր ստորագրելու համար£ Լուժկո՞վը պիտի Ռոբերտին «զարդարեր» Ըստ որոշ ԶԼՄ¬ների` եթե Լուժկովին չհանեին, Քոչարյանը կեպի դրած, քաղաքական «որսի» ռեկորդներ էր սահմանելու£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ