Նյարդացունց երաժշտավարժանք


Մտածում էի լռության մատնել «նախարարական» աջակցությանն արժանացած երաժշտական այս նորաոճ նախագծի իրագործումից ստացած հակասական, ոգելլկող անմիջական տպավորությունս£ Բայց Կամերային երաժշտության տանը այդ երեկո վատնածս ժամանակը` թանկարժեք կապիտալ մեր մասնագիտությամբ բարեխղճորեն զբաղվողների համար, գեթ հակիրճ հիմնավորման պահանջ է հարուցում£ Երաժշտական աշնանամուտի խճանկարում մռայլորեն մխրճված` իմաստավորման մղում£ Մշակութավազքի բարձրարվեստ հանգրվաններում նրբացած ընկալումդ դյուրութ յամբ զանազանում է հոգևոր¬բարոյական արժեքավորությունը ցանկացած միջոցառման£ Հանդիսատեսային ընդունելությամբ հստակվում են խուռներում զգացողություններդ£ Եվ, համադրելով դրանք վերլուծական մտքիդ, իրատեսական անխոցելի եզրահանգումներ ես հրամցնում գրիչդ ու բարյացակամ անկեղծությունդ բարձր գնահատող ընթերցողներիդ£ Առանց խղճիդ դեմ մեղանչելու հանրահռչակում ես, ասենք, «Դյորդ Կուրտագի (1926 թ.) երաժշտությունը» նոր նախաձեռնության (նախագծի հեղինակ` արվ. դոկտոր, ՀՀ մշակույթի վաստ. գործիչ Սվետլանա Սարգսյան) հապճեպ իրագործման (շնորհաշատ մասնակիցների խոսքով` 5 օրում էին նախապատրաստվել ժամանակակից բարդագույն, դժվարահաճ երաժշտության հրապարակային մատուցմանը) ակնհայտ թերարժեքությունը£ Առավելապես երաժշտագետներին հասցեագրված այս խոսքաշեն «համերգ-դասախոսությունը» Կամերային երաժշտության տան կամարների ներքո անզոր եղավ հարկավոր հետաքրքրաշարժություն առաջացնել£ «Մեզ համար խորթ այս երաժշտությունը,¬ անչար կատակեց միջնարարին հանրաճանաչ հայ երաժիշտներից մեկը,¬ գուցե որևէ այլ երկրում անգերազանցելի համարվի, ինչպես, օրինակ, մեզ մոտ սրտխառնոց առաջացնող տարազգի համադամ ուտեստները. մեկի համար գորտն է ամենահամեղ կերակրատեսակ, մյուսի համար... խավարասերը»£ Բարձրակարգ երաժիշտ կատարողների (Կարեն Քոչարյան, Արմինե Գրիգորյան, Նարինե Անանիկյան, Հայկ Մելիքյան, Յանա Դարյան...) հավաքական պատկառելի ներուժով անգամ անկարելի եղավ սրված պահել հիմնականում նեղ մասնագետներով ձևավորված համերգասրահի հետաքրքրությունը ավանգարդիստական նվաղկոտ հնչերանգների իմաստավորման հանդեպ (երկրորդ մասն ունկնդրեցին ընդամենը 20-30 «ամենահամբերատարները»)£ Հոգևոր ներուժդ կլլած այս երեկոն միայն մի արդարացում ունեցավ. «ժամանակակից» հորջորջված երաժշտությանը գործնականում հաղորդակցվելով` հմուտ երաժիշտ կատարողները մասնագիտական հավելյալ վարժանքի հնարավորություն են ունենում, իսկ արվեստասերներն` իրական արժեքավորության մասին, սոսկ ժամանակի կորստով հավաստիանալու£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ