Կուզենայի՞ք անկեղծանալ


ՀԱՅԵՐԵՆԻՑ ԲԱՑԻ ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ԼԵԶՎՈՎ ԿԿԱՐՈՂԱՆԱՅԻՐ ՄՏԱԾԵԼ… Արտակ ՀԵՐԻՔՅԱՆ «Հայլուր» լրատվական ծրագրի թղթակիցը Եվրոպայում Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրում տարիներ շարունակ յուրահատուկ, դիպուկ և խորը մեկնաբանություններով, վերլուծություններով, հայեցի ու սահուն իր խոսքն է մատուցում Արտակ ՀԵՐԻՔՅԱՆԸ. 1998-2008 թթ.` որպես «Հայլուրի» ավագ մեկնաբան, 2003-2008 թթ.` որպես «Հայլուր¬կիրակի», այնուհետև «360 աստիճան» լրատվական¬վեր լուծական ծրագրերի հեղինակ և վարող£ Այսօր նա «Հայլուրի» եվրոպական գրասենյակի ղեկավարն է և թղթակիցը` Եվրոպայում£ «Հայլուրի» լսարանը մշտապես տեղեկացված է եվրոպական երկրներում Հայաստանին, հայերին, հայկական մշակույթին, արվեստին, մշակութային գործիչներին առնչվող բոլոր իրադարձութ յուններին, ինչպես նաև Հայաստանից այդ երկրներ ժամանած գործիչների այցի ամբողջական նկարագրությանը` շնորհիվ Արտակ Հերիքյանի հեղինակած հարուստ և համակողմանի տեսանյութերի£ - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Ամենադժվարը կարոտն է, հարազատի կորուստն ու այդ կորստի վախը£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ Հայի տեսակը` ըստ Ձեզ£ - Չգիտեմ, չեմ պատկերացնում` հայերենից բացի ուրիշ ի՞նչ լեզվով կկարողանայի մտածել£ Հա՞յը… անմիջականություն, պարզություն, երազկոտություն, խաղաղասիրություն… - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Հայր դառնալուց հետո ավելի հաճախ եմ մտածում հորս մասին, ում կորցրել եմ` հազիվ չափահաս դարձած£ Հիմա կուզեի ասել, թե ինչքա¯ն շատ եմ սիրում նրան£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Երեխայի ծնունդը£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը£ - Իմ ծննդավայրի` Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակիչներին «գող նորաշենցի» են անվանում. իհարկե` կատակով£ Ասում են` վերջերս այդ գյուղում հավերին միկրոֆոնով են «ջու¬ջու¬ջու» կանչում, որ հարևան գյուղերի հավերն էլ Նորաշեն գնան£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Երևանում Դալմայի այգիներ կան£ Այնտեղ մի ծառ կար` անպտուղ սալորենի` ուռենու նման£ Բոլոր կողմերից մինչև հողը փռված ճյուղերով ծառ էր` ծառ-հյուղակ£ Ամռանը` դեռ լույսը չբացված, ծնողներիս հետ գնում էի այգի. երեք կիլոմետրից ավելի քայլում էինք£ Ճանապարհին մեր քայլերի հետ լույսը բացվում էր£ Առավոտվա լույսի տակ, թարմության մեջ կախարդական դղյակի էր նման ծառը£ Տանը կիսատ թողած քունս շարունակում էի «դղյակում»` ծղոտահյուս թախտի վրա, հետո արթնանում, հեքիաթի գրքերի նկարներն էի նայում, շատ հարցեր տալիս ծնողներիս… Հիմա, եթե դժվար պահեր են լինում, հիշում եմ մթության միջից արթնացող լույսը, ծառ¬դղյակը, հորս, մորս ժպիտները, ու կյանքի հեքիաթային գույները նորից արթնանում են…

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ