ԽՍՀՄ կործանումը վտանգեց նաև ԱՄՆ¬ին


Բավական համոզիչ է թվում այս տեսակետի հիմնավորումը The Moscow Times¬ում£ Ի դեպ, դրա հեղինակ Ալեքսեյ Բայերը ծնվել է Մոսկվայում, բայց հիմա տնտեսագետ է աշխատում Նյու¬Յորքում£ Կոնկրետ օրինակով նա վերստին փաստում է այն ճշմարտությունը, որ արժանի կամ հզոր մրցակիցն ու հակառակորդը պարզապես մղո°ւմ են միշտ ուժեղ լինել, չգոհանալ ձեռքբերածով£ *** 2005¬ին, այն ժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ Խորհրդային Միության փլուզումը 20¬րդ դարի աշխարհաքաղաքական ամենախոշոր աղետն էր£ Տարիների ընթացքում ես ավելի ու ավելի եմ հակվում` համաձայնել նրա հետ£ Իհարկե, ես ափսոսում եմ ոչ այն, ինչի համար ցավում էր Պուտինը£ Ես արդեն 30 տարվա ամերիկյան քաղաքացիություն ունեմ, իմ որդին ամերիկացի է այնքան, որքան դա հնարավոր է£ Իմ տունն, ինչ խոսք` ԱՄՆ¬ն է£ Ինքս ինձ ամերիկացի հայրենասեր եմ համարում£ Ու հենց այդ պատճառով էլ ողբում եմ սովետական կայսրության անկումը£ Նրա կործանումը հարված հասցրեց Միացյալ Նահանգներին. հնարավոր է` մահացու£ Հանուն թշնամական կապիտալիստական համակարգը մարմնավորող ԱՄՆ¬ի հետ պայքարի, Խորմիությունը գերածախսերի դիմեց, իսկ բնակչությանը դատապարտեց աղքատության, շահագործման և ճնշումների£ Սովետական քաղաքացիների մեծ մասը չէր հավատում իշխանություններին` թե իրենք ապրում են «աշխատանքային դրախտում»£ Դա պայքար էր, որը, ինչպես առաջնորդ ներն էին հավատում` պետք է կոմունիզմի հաղթանակին հանգեցներ£ ԽՍՀՄ համար դա վատ ավարտվեց, փոխարենը` ԱՄՆ¬ի համար ի վերուստ պարգև էր£ Սովետական քարոզչությունը մշտապես հնչեցնում էր, թե կապիտալիզմի օրոք աշխատավորներն աղքատանում և շահագործման են ենթարկվում… 1950¬ական թթ. ամերիկացի աշխատավո րության կյանքը շատ ավելի լավը դարձավ£ Հարուստների և աղքատների պառակտվածությունն ամենանվազագույնի հասավ` ԱՄՆ¬ի պատմության մեջ, իսկ միջին խավի ներկայացուցիչները բարգավաճեցին` ինչպես երբեք£ Հետգաղութային Աֆրիկայում ու Ասիայում սովետական զավթողագործությունը, ինչպես նաև Լատինական Ամերիկայում Սովետմիության հրահրած հեղափոխական շարժումներն ԱՄՆ¬ին մղեցին ուշադրություն դարձնել այդ երկրներին և օգնել նրանց զարգացմանը£ «Չարի կայսրություն» Սովետների հետ պայքարելու համար, կամա¬ակամա ԱՄՆ¬ը ստիպված էր բարոյական բարձր դիրքեր գրավել և բարոյախոս միջնորդ դատավոր դառնալ` միջազգային գործերում£ Բայց հիմա իր ազդեցիկ դիրքով ԱՄՆ¬ին աստիճանաբար Չինաստանն է փոխարինում£ …Տիեզերքի նվաճման մրցավազքը միջին ռուսին համարյա ոչ մի օգուտ չբերեց, բայց փոխարենն օգնեց` ԱՄՆ¬ում հզոր գիտատեխնիկական ինֆրակառույց ստեղծեց` հիմքեր դնելով, որպեսզի նորարարության բնագավառում ԱՄՆ¬ը իշխող դիրքեր գրավի, որը պահպանվում է մինչ օրս£ ԽՍՀՄ փլուզումից հետո Վաշինգտոնն իր համար նոր հակառակորդ գտավ` «ալ¬Քաիդան»£ Եվ 21¬րդ դարի ռազմական ու տնտեսական առաջատար տերությունը հիմա իր միջոցները ծախսում է ինչ¬որ միջնադարյան պատերազմի վրա` աստիճանաբար իջնելով` մինչև իր նոր մրցակցի մակարդակ£ Հավանաբար Ուսամա բեն¬Լադենը մարդկային պատմության լավագույն ռազմագետն է£ Նա Վաշինգտոնին ստիպեց հրաժարվել բարոյական բարձր իդեալներից, պարտքային պարտավորութ յունների ճահճի վերածեց ԱՄՆ¬ը և կարևորագույն դեր խաղաց, որպեսզի Միացյալ Նահանգները գահավիժի աշխարհի խոշորագույն տնտեսական տերության պատվանդանից£ Վերջնահաշվում, սակայն, դրա մեղավորը Խորհրդային Միության փլուզումն է£ (Տպագրվում է մասնակի կրճատումներով)