Նորածինը` 10 հազար ռուբլի


Չորս տարի ճաղերի հետևում կապրի մայրը, ով այս տարվա գարնանը փորձել է մերձմոսկովյան շուկաներից մեկում վաճառել իր նորածին որդուն£ Միտիշինսկիի դատախազի տեղակալ Դենիս Կապուզան պատմել է, որ փետրվար ամսին քաղաքային հիվանդանոցում ծննդաբերելուց հետո, Ուզբեկստանից եկած 35¬ամյա կինը հրաժարվել է երեխայից` պատճառաբանելով, թե ինքը ապրելու տեղ չունի£ Ապաքինվելուց հետո Կարաբաևան հեռացել է հիվանդանոցից, բայց մի քանի օրից վերադարձել է և պահանջել որդուն` ասելով, որ արդեն կացարան է գտել£ Բժիշկներն, իհարկե, վերադարձրել են մանչուկին£ Մայր ու որդի 3 ամիս ապրել են շինարարական մի վագոնիկում, սակայն գործազուրկ մայրը որոշել է ազատվել իր համար հոգս դարձած զավակից£ Դե, շուկաներում, երևի ամեն ինչի գնորդ կարելի է գտնել£ Եվ ուզբեկուհին շուկայի պահակին խնդրել է օգնել` «ապրանքը» վաճառելու£ Պահակն, հավանաբար, սիրող հայր է եղել ու անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանը£ ՆԳ բաժանմունքի միլիցիոներն էլ «դեպքի վայր» հասնելով, ներկայացել է որպես գնորդ ու չի սակարկել` երբ մայրը որդու դիմաց պահանջել է 10 հազար ռուբլի£ «Գործարքը կնքելուց» անմիջապես հետո, սակայն, նա ձեռնաշղթայել է մանկավաճառ մայրիկին£