Զմռսված դիակների առցանց¬վաճառք


Գերմանացի նկարիչ-կազմախոս-ախտաբան Գյունտեր ֆոն Հագենսը աղմկալի ճանաչման է արժանացել հատկապես հատուկ մեթոդով մշակված ու կոնսերվացված դիակներով ստեղծած քանդակների ցուցահանդեսներով£ Հիմա էլ մտադիր է իր ցուցանմուշների առցանց (օնլայն)-վաճառք կատարել` ինտերնետով£ Իր իսկ ստեղծած` հանգուցյալի մարմինը հատուկ նյութերով քարացնող մեթոդով «կերտած» դիակը, օրինակ, նա վաճառում է 69615, իրանը` 22015 եվրոյով£ Ինտերնետային իր վաճառասրահը Հագենսը կբացի հավանաբար նոյեմբերի սկզբին£ Նշվում է, սակայն, որ մարդու մարմնով ստեղծված այդ ցուցանմուշները կվաճառվեն միայն նրանց, ովքեր զբաղվում են գիտական հետազոտություններով, բժշկագիտության ուսումնասիրմամբ ու նաև գործող բժիշկներ են£ Այնուհանդերձ, արտառոց նման մտադրությունը խստագույնս քննադատվել է կաթոլիկ և բողոքական եկեղեցիների կողմից£ Բադենի ավետարանական եկեղեցու եպիսկոպոս Ուլրիխ Ֆիշերը և Ֆրայբուրգի կաթոլիկ արքեպիսկոպոս Ռոբերտ Ցոլիչը քաղգործիչներին կոչ են արել` արգելել նման առևտուրը£ Համատեղ կոչով նրանք հայտարարել են, որ չի կարելի Գերմանիան վերածել դիակավաճառ շուկայի. - Գիտական և բժշկական հետազոտություններն ընդամենը քողարկում են մեռյալների մարմինների անարգանքը,¬ նշել են եկեղեցու ներկայացուցիչները£ Վայրագությունը, տեսնես` քանի՞ դաժան դեմք ունի£