Կոնվենցիան ընդգրկվեց օրակարգում


Սանկտ Պետերբուրգում ներկայացվել է ԱՊՀ անդամ պետությունների տարածքում մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիան, որը ԱՊՀ Միջխորհր դարանական վեհաժողովի խորհրդարանների ղեկավարների խորհրդի հաստատումից հետո ներկայացվելու է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ստորագրմանը: Կոնվենցիայի ընդունումը առանձնակի կարևոր է այլ պետությունների տարածքում առկա ահռելի հայկական մշակութային ժառանգության պահպանման առումով, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը ևս անդամակցում է ԱՊՀ-ին:

ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը, որպես կոնվենցիա յի ընդունման նախագծի հեղինակ, վարեց աշխատանքային խմբի նիստը և ներկայացրեց նախնական տարբերակը, որը մտավ օրակարգ և քվեարկությամբ ընդունվեց` չնայած Ադրբեջանի ներկայացուցչի հակառակ դիրքորոշմանը: