Կանայք միայն արտաքնապես չէ, որ տարբեր են


Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե մարդիկ իրարից տարբերվում են միայն սեռերով և արտաքին տեսքով: Նույնիսկ կանանցից շատերը չգիտեն, թե ինչ առանձնահատկություններ ունի իրենց մարմինը: Ահավասիկ.

1. Ի բնե կանանց սիրտն ավելի արագ է բաբախում, քան տղամարդկանցը:

2. Կանայք երկու անգամ ավելի հաճախ են թարթում աչքերը:

3.Կանանց օրգանիզմը նշանակալիորեն ավելի դանդաղ է այրում ճարպերը` օրական մոտ 50 կկալորիա:

4. Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների իմունիտետը շատ ավելի բարձր է:

5. Կնոջ մազերի տրամագիծը 2 անգամ փոքր է, քան տղամարդկանցը:

6. Կանանց լեզուն ավելի շատ համային ընկալիչներ (ռեցեպտորներ) ունի:

7.Նրանց օրգանիզմում ավելի շատ են ցավի ընկալիչները: Սակայն բորբոքային պրոցեսներն արգելափակող էստրոգենի շնորհիվ կանանց ցավերի շեմն ավելի ցածր է:

8.Կանայք կարողանում են ավելի լավ տարբերակել գույներն ու երանգները, քանի որ գունազատումն ուղղակիորեն կապված է x-քրոմոսոմի հետ:

9.Կնոջ մաշկը 10 անգամ ավելի զգայուն է, քան տղամարդունը:

10.Կանանց օրգանիզմի մկաններում և հյուսվածքներում ավելի շատ էլաստին է պարունակվում. այդ պատճառով նրանք ավելի ճկուն են:

11.Նրանք տղամարդկանցից ավելի լավ են տարբերում բարձր հաճախականության հնչյունները:

12. Կանայք կարող են ավելի լավ տարբերակել քաղցր համի նրբությունները:

13.Քնած Ժամանակ կանանց ուղեղի ակտիվությունը նվազում է ընդամենը 10 %-ով. ահա թե ինչու նրանց քունն ավելի մակերեսային է:

14.Ի բնե նրանք ավելի վատ են կողմնորոշվում տարածության մեջ. այդ պատճառով մեքենա վարելիս կարող են խնդիրներ ծագել:

15.Կնոջ խոսքը ղեկավարվում է ուղեղի 2 կենտրոնների կողմից: Հենց այդ պատճառով նրանք օրական կարող են արտաբերել 8 հազար բառ, շուրջ 3 հազար հնչյուն:

16.Բնությունից նրանք օժտված են հմայքով:

17.Կանանց մոտ ավելի զարգացած է կողային (պերիֆերիկ) տեսողությունը, իսկ տղամարդկանց մոտ` կենտրոնականը:

18.Նրանց վիզն ավելի շարժուն է, քան տղամարդկանցը: Երբ ձայն են տալիս` կանանք սովորաբար շրջում են գլուխը, իսկ տղամարդիկ ձայնի ուղղությամբ շրջվում են ամբողջ մարմնով:

19.Ի բնե կանայք ավելի զգացմունքային են. միջին հաշվով տարեկան նրանք լաց են լինում 30-60 անգամ, իսկ տղամարդիկ` 6-17 անգամ:

20.Կանայք ավելի ուժգին կապվածություն են ունենում տղամարդկանց` օսքիտոցինի բարձր մակարդակի հետևանքով: Նաև` ավելի զարգացած են նրանց ուղեղի այն շերտերը, որոնք պատասխանատու են կապվածության զգացմունքի համար: (ΗΖrketiuΗ.ru):