Քանի՞ գիծ ունի ձեր դաստակը


Ձեռնագուշակությունը կամ հիրոմանտիան մարդկությանը հետաքրքրում է հարյուրավոր տարիներ: Այն մշակել են ինդուիստ աստղագետները: Այդ երևույթի մասին առաջին անգամ հիշատակվել են Չինական գրքում, որից հետո արագ տարածվել է ամբողջ Արևելյան Ասիայում, ապա ներթափանցել է Եվրոպա: Հիրոմանտիան այսօր համարվում է արվեստ, որով ակտիվորեն զբաղվողներ կան:

Ձեռնագուշակության ամենահասարակ տեսակներից է դաստակով գուշակելը: Դրանց վրա ապարանջան-գծեր կան, և համարվում է, թե որքան շատ են այդ գծերը, մարդն այնքան երկար կապրի: Ավելի հաճախ այդ գծերը 2-3-ն են, լինում է նաև 4-ը: Դրանցից յոուրաքանչյուրն իր նշանակությունն ունի:

ԱՌԱՋԻՆգիծն ամենակարևորն է, որը կարող է պատմել իր տիրոջ առողջության մասին: Եթե այն չընդմիջվող է և ցայտուն, ուրեմն ամեն ինչ կարգին է: Եթե այն վատ է երևում և կտրված է, ապա դա խոսում է տվյալ անձի թուլությունների մասին: Ավելին, եթե կանանց դաստակին է այս գիծը կտրտված, ուրեմն այդ կինը գինեկոլոգիական խնդիրներ ունի, իսկ տղամարդկանց պարագայում դա հուշում է շագանակագեղձի կամ վերարտադրողական համակարգի խնդիրների մասին:

ԵՐԿՐՈՐԴգիծը հարստության չափորոշիչն է: Եթե այն հոծ, չընվհատվող ու հստակ է` ուրեմն լուսավոր ու ապահով է նրա ապագան:

ԵՐՐՈՐԴգիծը ցուցանում է իշխանության աստիճանը: Դարձյալ` որքան պարզ տեսանելի է այն, այնքան ավելի մեծ է սպասվելիքը: Եթե այն հստակ ու չընդհատվող է, ուրեմն դուք շատ ազդեցիկ մարդ եք դառնալու:

ՉՈՐՐՈՐԴգիծը հազվադեպ է հանդիպում: Այն լինում է 3-րդին զուգահեռ և կապված է դրա հետ: Դրա առկայությունը հուշում է, որ դուք ոչ միայն իշխանություն կունենաք, այլ կայուն դիրլ` ամբողջ կյանքում:

Երեք գծերի առկայությունը երաշխիք է, որ մարդը կապրի 69-84 տարի: Չորրորդ գիծը խոստանում է 84-ից ավելի երկար տարիների կյանք: (sun-gΖzing-coΗ).