ՀՈՒՄՈՐ
***
Ծեր հրեան որոշում է ամուսնալուծվել: Դատավորը հարցնում է.
- Դուք 80 տարեկան եք, 60 տարի ապրել եք ձեր կնոջ հետ, ինչո՞ւ հանկարծ որոշեցիք ամուսնալուծվել:
- Դուք չգիտեք, թե ոնց է նա սիրում իմ հաշվին ապրել. երբ քնած եմ լինում, դնում է իմ արհեստական ատամներն ու սխտոր է ուտում:
***
- Սիրելիս, դու շատ համեղ ես տապակում միսը: Գաղտնիքը կասե՞ս:
- Այդ փորձված բաղադրատոմսը ես ժառանգել եմ հորիցս և նրա նման միշտ մայրիկիս եմ խնդրում միս տապակել:
***
- Ի՞նչ ծրագրեր ունես օգոստոսին:
- Նապոլեոնյան:
- Հասկացա. ուրեմն դու էլ որոշեցիր հեռանալ Ռուսաստանից:
***
Բժշկության հնարավորություններն անսահմանափակ են: Պարզապես սահմանափակ են հիվանդների ապրելու հնարավորությունները:
***
- Էս ի՞նչ փորձանք է. հազիվ հասցնում ես գտնես քո հարազատ կեսին, մեկ էլ շուրջբոլորդ սկսում են ուրիշ կեսեր պտտվել` քեզ ստիպելով կասկածել ընտրությանդ մեջ: